>

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Որքան կառավարությանը հաջողվում է դանդաղեցնել համավարակի տարածման տեմպն ու վերահսկելի դարձնել այն, օրեցօր ավետել մեծաթիվ կազդուրվածների մասին, որոնց թիվը գերազացում է օրվա վարակվածներին, իսկ մահերն էլ (Աստված բոլորի հոգին լուսավորի) գերազանցապես լուրջ առողջական խնդիրներ ունեցող մեծահասակներ են,




Որքան կառավարությունը մեծացնում է հասարակության տարբեր շերտերին տրամադրվող օգնությունները (9 խոշորածավալ ծրագիր անապահովների, խոցելի խավերի, գործազուրկների համար, որոնք տարածվում են հազարավոր ընտանիքների վրա) և արտոնություններ տրամադրել գրեթե բոլորին (կոմունալ ծառայությունների դիմաց վարձերի մարման երկարաձգում անխտիր բոլորի համար, վարկային արձակուրդ 290 հազար քաղաքացիների համար՝ 9.3 միլիարդ դրամի չափով, 5300 իրավաբանական անձի համար՝ 15.4 միլիարդ դրամի չափով), լավ թե վատ վերահսկել շուկայում գներ, ապահովել առաջնային նշանակության ապրանքատեսակների կանոնավոր մատակարարումներ,

Այնքան սաստկանում է տարատեսակ ընդդիմադիրների հարձակումը կառավարության վրա։


Սա աննախադեպ բան է, ու կասկածում եմ, որ որևէ այլ երկրում այս «ֆենոմենին» ականատես լինենք։ Որովհետև դժվար թե որևէ երկրում երկու նախկին նախագահներ իրենց թիմերով մեղադրվեն ծանրագույն հանցագործությունների մեջ, որից «փրկվելու» համար դիմեն ամենանողկալի միջոցին՝ համամոլորակային աղետի պայմաններում, երբ ցանկացած երկիր յուրովի է կռիվ տալիս համավարակի չհայտարարված պատերազմում․․․

Մինչդեռ այլևս անթաքույց է, որ խոշորագույն փողեր ու ռեսուրսներ են նետվել այս իրավիճակում իշխանությանը թուլացնելու կամ տապալելու համար։


Մեծ փողեր են տրամադրվել անբարոյական թերթերի անաբարոյական խմբագիրներին, որ ապատեղեկացնեն հանրությանը, թե կառավարությունը «ժողովրդի մասին մտածելու» փոխարեն շարունակում է պարգևավճարներ տալ պատգամավորներին, ֆինանսավորել «հանրային խորհուրդ», արտերկրից եկած հայրենակիցներին «պահում է անմարդկային պայմաններում,» իշխանության պատասխանատուները «թռած են», պետական ու հանրային իշխանության տարբեր դեմքերի համար ստորագույն ծաղրանկարներ պատրաստեն ու տարածեն և այլն, և այլն․․․

Մեծ փողեր են ներդրվել անբարոյականության, պետական դավաճանության վրա։ Ու ինքնամոռաց մարտի են դուրս եկել անբարոյականների զորախմբեր, որոնք, անխոս շքերթն ավարտելու են Ծերեթելու փողոցի վրա։ Չկասկածեք։ Ժողովուրդը շատ իմաստուն է, ժողովրդին այլևս չեք խաբի․․․

Сообщение Կասկածում եմ, որ որևէ այլ երկրում այս «ֆենոմենին» ականատես կլինենք. Ստյոպա Սաֆարյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->