>

Aravot.am-ը հրապարակել է հարցազրույց՝ Նելլի Սահակյանի հետ․

Դուք օժտված եք էքստրասենսոր ունակություններով, սակայն ձեր ու գործընկերների գոյությունը գիտականորեն հաստատված չէ։ Այդուհանդերձ, էքստրասենս անվանում են մարդկանց, ովքեր հայտարարում են, որ օժտված են էքստրասենսոր հատկություններով։




Քոչարյանի զոհերը

Ինչպե՞ս է ձեզ մոտ արտահայտվում նման օժտվածությունը։ – Ես տեսնում եմ, զգում, լսում, երբեմն նաեւ հոտառությամբ «ընթերցում» մարդկային ճակատագրերը։




Այսօր ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհն է տառապում նոր կորոնավիրուսից։ Հետաքրքիր է՝ ստեղծված իրավիճակը դուք տեսե՞լ էիք, զգացել կամ կանխորոշել, որովհետև ձեր «ծառայությունների մատուցման» ցանկում է նաեւ հիվանդությունների «ախտորոշումը»։

Այո, 2019թ. աշնանը զգացել եմ, որ 2020-ը լինելու է մարդկության համար բարդ շրջան, սակայն ոչ թե վիրուսի, այլ ապրելակերպի, տնտեսական վատթարացման շրջան։ Այդ մասին ես հայտնել եմ շրջապատիս։


Շատերը այս արհավիրքը կապում են Աստծո հետ, մինչդեռ կորոնավիրուսը աստվածային պատիժ չէ, այլ մարդկային գործոն՝ քաղաքական նպատակներ հետապնդող՝ թուլացնել որոշ պետությունների տնտեսությունը։ Իսկ մարդկության համար այդ աղետը դարձի գալու, իրենց արարքները վերլուծելու ու գնահատելու հնարավորություն է։

– Ձեր խոսքերով՝ դժվար շրջանի ավարտը տեսնո՞ւմ եք։ – Յուրաքանչյուր փորձություն՝ լինի դա մարդկային գործոնով պայմանավորված, թե երկնային ուժերի, ունի տրամաբանական վերջ։


Ստեղծված վիճակն ավելի շուտ կավարտվի, եթե մարդկությունը համախմբված աղոթք անի յուրաքանչյուր օր։ Նման ճանապարհով դրական էներգիա կուղարկի առ Աստված ու կստանա Աստծո ողորմությունը։

Այսօր բնությունը ծանրացած է մարդկային բացասական արարքներից ու մտքերից։ Հենց դա էլ մի պատճառ է, որ երբեմն հանգում ենք նաեւ այսպիսի դրությունների։ Այլ կերպ ասած՝ օրինակ, երբ մարդը թույլ իմունիտետ է ունենում, հիվանդանալու, վարակվելու հավանականությունն ավելի շատ է լինում։

Նույնն է եւ բնությունը. ինչքան վերջինս ու մարդկային հոգին մաքուր լինեն, այնքան անխոցելի կլինենք։ Պարզ ասած, եթե մենք ճիշտ ձեւով պայքարենք, ինչպես ասացի, ապա այս ամենը կնահանջի։ Ըստ իս՝ հինգերորդ ամսին՝ մայիսին։ Ասածս վերաբերում է Հայաստանին։ճ

Сообщение Էքստրասենսի հայտարարությունը կորոնավիրուսի նահաջի մասին՝ ցնցել է ողջ համացանցը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->