>

Երեկ մոտ 70 մեկուսացված անձանց կորոնավիրուսի թեստավորում է անցկացվել, եւ 7-ի պատասխանը դրական էր, այսինքն՝ այդ անձանց մոտ հայտնաբերվել է COVID-19-ի հարուցիչը։


Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։







Քոչարյանի զոհերը

«Այս պահին ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել»,- ասաց նախարարը:

Վերջին մահացածը եղել է 81 տարեկան, ունեցել է քրոնիկ հիվանդություններ:


Հիշեցնենք, որ ըստ այսօր առավոտվա տվյալների, նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք էր գրանցվել:


Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 5160 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->