>

Թեստավորումը միշտ արվում է՝ ըստ ցուցումների, որպեսզի մենք հաստատենք կամ հերքենք հիվանդությունն իրական կասկածի դեպքում։

Այս մասին այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։




Քոչարյանի զոհերը

Նա հայտարարեց, որ այսօրվանից ընդլայնել են թեստավորման ենթակա անձանց ցանկերը:


Օրինակ՝ ընդգրկել են կասկածելի անձանց հետ շփված բուժաշխատողներին, թոքաբորբ ախտորոշում ունեցող բոլոր անձանց,




հղիներին, եթե համապատասխանում են ԱՀԿ ցուցումներին, սուր շնչառական վարակներով եւ հաստատված դեպքերով ծննդաբերած հղի կանանց երեխաներին։

«Մի թեստավորում անելու համար ներգրավված է լինում մինչեւ 5-6 մարդ։

Մեկը նմուշառողն է, հետո այդ նմուշը պետք է ճիշտ պայմաններով հասցվի համապատասխան լաբորատորիա, դա պետք է ընդունվի, եւ այս ամենն էլեկտրոնային ուղեկցում պետք է ունենա, հետո նմուշը եռափուլ լաբորատոր հետազոտություն է անցնում»,- պարզաբանեց նախարարը՝


հավելելով, որ աշխարհում միջինում 48 ժամ է տեւում պատասխան ստանալու համար, բայց ՀՀ-ում փորձ է արվում 24 ժամը չանցկացնել։

«Պետք է պատկերացնենք, որ բարդ պրոցես է, որ հանկարծ սխալ պատասխան չտանք մարդուն․ ո՛չ դրականին՝ բացասական, ո՛չ էլ բացասականին՝ դրական, որովհետեւ վաղը տանելու ենք հիվանդանոց, իրեն վարակենք իսկականից, սա կատակ չեմ անում, այդպես շատ է լինում»,- ասաց Թորոսյանը։


Ինչ վերաբերում է ձեռնոցներ եւ դիմակներ կրելուն, Թորոսյանն ասաց, որ սա կարեւոր գործոն է, քանի որ մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ։

Նրա խոսքով՝ դիմակներ եւ ձեռնոցներ կրելու հիմնական նպատակը որեւէ տեղից բերան, քիթ կամ աչք վիրուսին չհասցնելն է։

«Նաեւ եթե շատ խիտ տեղում ենք, որ իրար վրա շնչելուց հեղուկի կաթիլներ չփոխանցենք»,- ասաց նախարարը՝ հավելեով, որ, այնուամենայնիվ, աշխատում ենք բացառել նման կուտակումները։

«Նույնը ձեռնոցն է, բայց ձեռնոցը մի քիչ ավելի վտանգավոր է, եթե չի փոխվում եւ պատշաճ չի հանվում, քան դիմակը։ Ցանկալի է կրել, բայց ինչքան նա կպաշտպանի՝ կախված է կրողից։

Ես ժամանակին ասել եմ, որ կարիք չկա դիմակ կրելու, բայց հիմա խորհուրդ եմ տալիս կրել»,- եզրափակեց Թորոսյանը։

Сообщение Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. Նախարարի նոր հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->