>

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացնում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման վերաբերյալ։

Որոշումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին:

Կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտներ են համարվում՝




Քոչարյանի զոհերը

Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
Հանրային սննդի ծառայություններ,
Զբոսաշրջային ծառայություններ,

Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:


Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:




Եթե տնտեսվարողը կամ անհատ ձեռնարկատերը գործունեություն է ծավալում վերոնշյալ ցուցակում առանձնացված մի քանի ոլորտներում, ապա այդ գործատուների աշխատակիցների աջակցության չափն ու կարգը կորոշվի ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

Աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների:

Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածումեղել են տուժած ոլորտի վարձու աշխատող:

Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա

աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:


Աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

Եթե քաղաքացին աշխատում է համատեղության կարգով, ապա այս դեպքերում հիմք է ընդունվելու քաղաքացու բոլոր գործատուների կողմից 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին ներկայացված եկամուտների հանրագումարը, իսկ աջակցության չափը հաշվարկվելու է Հարցուպատասխանի 7-րդ կետով սահմանված կարգով:

Աջակցություն ստանալու համար պետք է դիմել www.online.ssa.am կայքի միջոցով դիմում ներկայացնելով:

Այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացողների անձնական տվյալները հրապարակվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:


Այս միջոցառման շրջանակում աջակցության տրամադրման կարգը կհաստատվի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:

The Ministry of Labor and Social Affairs provides details on the eighth measure to neutralize the economic consequences of the coronavirus.

The decision applies to employees and individuals most affected by the spread of coronavirus.

The most affected areas due to the spread of coronavirus are:

Hotel and hotel services,
Public catering services,
Travel services,
Hairdressing and beauty salon services,
Retail services, including shopping at the mall or at the point of sale.
Retail services that sell food, tobacco, alcohol or drugs, regardless of quantity, are not affected.

If the economic entity or individual entrepreneur operates in several spheres separated in the above-mentioned list, the amount and procedure of support of the employees of those employers shall be determined by a separate decision of the Government of the Republic of Armenia.

Support is for hired workers, not employers.

Citizens who have been hired by the affected sector from March 13-30, 2020 may receive assistance.

If in January-February 2020 the employee’s average monthly salary exceeded the minimum salary – 68,000 drams, the support will be 50% of the average monthly salary

he received during those months. That amount cannot be less than 68,000 drams less than the minimum monthly salary and cannot be more than twice the monthly minimum salary.POSTED UNDERNEWS

Сообщение ՎԵՐՋԱՊԵՍ. այս օրերի ամենասպասված լուրը. 5 ոլորտների աշխատողներ միանվագ աջակցություն կստանան․ մանրամասներ՝ կառավարության որոշման վերաբերյալ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->