>

1. Ասեքսուալություն: Ասեքսուալները մարդիկ են,մ ովքեր սեքսուալ ձգողություն չեն զգում։ Բացարձակ։ Ասեքսուալությունը նույն բանը չէ, ինչ գիտակցաբար ցանկությունները զսպելը։ Ասեքսուալները կարող են սեքսով զբաղվել՝ ելնելով սեքսուալ նախապաշարմունքներից ու ցանկալով բավարարել զուգընկերոջ ցանկությունները, կամ էլ սերունդ թողնելու համար, սակայն, նրանք ոչ մի էմոցիաներ չեն զգում այդ պահին։ Ասեքսուալները կարող են ընկալել այլ մարդկանց ֆիզիկական գրավչությունը, բայց ոչ մի ձգողություն չզգան։

2․ Առոմանտիզմ: Առոմանտիկները մարդիկ են, որոնք ինչ որ առումով ասեքսուալների հակադիրներն են։ Մինչ ասեքսուալները կարող են սիրել ու ռոմանտիկ զգացմուքներ տածել՝ չզգալով սեքսուալ ձգողականություն, առոմանտիկների մոտ ընդհակառակ պատկերն է․ նրանք ոչ մի էմոցիոնալ կապ չեն զգում իրենց զուգընկերների հետ։ Նրանց համար սեքսը բացառապես ֆիզիոլոգիական պրոցեսս է՝ առանց ռոմանտիկայի նշույլի։




Քոչարյանի զոհերը

3․ Գրեյսեքսուալություն: Գրեյսեքսուալները մարդիկ են, ովքեր գտնվում են սովորական մարդու և ասեքսուալի միջակայքում։ Նրանք ավելի շատ են հակված տրամադրության ազդեցությանը․ ձգողականություն կարող են զգալ միայն որոշակի հանգամանքներում, կամ էլ անհատականությունների որոշակի տիպի նկատմամբ։ Ընդ որում, գրեյսեքսուալները կարող են լինել ինչպես հետերո, յանպես էլ հոմոսեքսուալ կողմնորոշման։





4․ Դեմիսեքսուալություն: Դեմիսեքսուալները մարդիկ են, ովքեր սեքսուալ ձգողականություն չեն զգում, մինչև ուժեղ էմոցիոնալ կապնվածություն չձևավորվի տվյալ մարդու հետ։ Ընդ որում, այդ կպնվածությունը պարտադիր չի, որ լինի ռոմանտիկ բնույթի։

5․ Դեմիռոմանտիզմ: Դեմիռոմանտիկը դեմիսեքսուալի պես, մարդ է, ով կարող է ռոմանտիկ զգացմունքներ ունենալ տվյալ մարդու նկատմամբ, միայն նրա հետ սերտ էմոցիոնալ կապի հաստատումից հետո։

6․ Պանսեքսուալություն: Պանսեքսուալները մարդիկ են, ովքեր գրավվում են ցանկացած անահատականություններից՝ անկախ նրանց կենսաբանական սեռից ու սեփական գենդերային ինքնանույնականացումից։ Ի տրաբերություն բիսեքսուալների, ում գրավում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, պանսեքսուալները բացարձակապես «կույր են» գենդերային առումով իրենց զուգընկերոջ հանդեպ, ինչպես նաև սեփական պատականելության նկատմամբ։ Նրանց կարող են գրավել կանայք, տղամարդիկ, տրանսգենդերներն ու ինտերսեքսուալները։


7․ Պոլիսեքսուալություն : Ի տարբերություն պոլիսեքսուալների, ովքեր բացարձակ անտարբեր են զուգընկերոջ սեռի հանդեպ, պոլիսեքսուալները ավելի ընտրողական են։ Օրինակ, պոլիսեքսուալը կարող է ձգողություն չզգալ տղամարդկանց հանդեպ, բայց միանգամայն ուժեղ ձգողականություն զգա տրանսգենդերի նկատմամբ։

8․ Պանռոմանտիզմ: Պանռոմանտիկները մարդիկ են, ում գրավում են կանայք, տղամարդիկ, ինչպես նաև տրանսսեքսուալներն ու տրանսգենդերները, բայց բացառապես ռոմանտիկ առումով ու առանց որևէ սեքսուալ ենթատեքստի։



9․ Լիտռոմանտիզմ: Լիտռոմանտիկները մարիդիկ են, ովքեր ռոմանտիկ զգացմունքներ տածելով ին որ մեկի նկատմամբ, չեն ուզում, որպեսզի պատասխան զգացմունքներ լինեն։

10․ Սկոլիոսեքսուալություն: Սկոլիոսեքսուալները մարդիկ են, ում գրավում են բացառապես տրանսգենդերները։.

11․ Հակասեքսուալություն: Հակասեքսուալները՝ լինելով ունակ սեքսուալ ձգողականություն զգալու, գիտակցաբար ճնշում են այն՝ ելնելով գաղափարական նկատառումներից։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->