>

Վրաստանի օժանդակությամբ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում մի քանի տասնյակ երիտասարդ ուսանողներ, որոնք կորոնավիրուսի համաճարակի արդյունքում թողնում են ուսումը և հետ վերադառնում հայրենիք:




Քոչարյանի զոհերը





Հաղորդուղիների հասկանալի կաթվածահարության պայմաններում նրանց Հայաստան վերադառնալու հարցում օգնում է Վրաստանը:

Խնդիրը նրանում է, որ վրացական կողմն էլ ունի ԱՄՆ-ում ուսանող երիտասարդ քաղաքացիների խնդիէ, ու նրանց Վրաստան տեղափոխելու հարց: Վրացական կողմն այդպիսով օգնում է նույնպես հայ երիտասարդների վերադարձին:


ԱՄՆ-ից Դոհա ուղերթին սատարում է ԱՄՆ-ը, իսկ Դոհայից Թբիլիսի՝ Վրաստանը:Հայաստանի արտգործնախարարության խոսնակը տեսահոլովակ է տեղադրել համացանցում, թե ինչպես են Հայաստան վերադարձող երիտասարդները երգում օդանավակայանում: Այդ ամենը իսկապես բավականին հուզիչ է, կորոնավիրուսային աշխարհում մեր շուրջն արձանագրվող հուզիչ պատմություններից, պատկերներից մեկն է:


Նույն ժամանակ, մենք կարող ենք տեսնել նաև հետկորոնավիրուսային աշխարհի հեռանկարում մեզ համար կարևոր մի պատկեր՝ հայ-վրացական սերտ գործակցության նմուշ, որի շնորհիվ Թբիլիսին Երևանի խնդրանքով կազմակերպում է հայ երիտասարդների վերադարձը՝ վրաց երիտասարդների հետ միասին:

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝

աղբյուր

Сообщение Շնորհակալ ենք, Վրաստան․․․Վրաստանի այս արարքն ուղղակի գովեստի է արժանի появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->