>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անցած տարի Հանրային խորհրդում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հյուրընկալելիս իրեն քննադատել էի, որ հանրային հաղորդակցության մեջ սխալներ է թույլ տալիս, հիմա էլ կրկնում եմ ասածս։ Ու դա միայն իրեն չի վերաբերում։




Քոչարյանի զոհերը

Նման գերզգայուն իրավիճակներում հանրությանը ուղարկվող ուղերձները պետք է ճշգրիտ լինեն։ Քանի քանի անգամ գրեցինք, որպեսզի պարերատանը կոնտենտ անալիզի մասնագետներ պահեն, որոնք ճշգրիտ տեսքի կբերեն հանրությանն ուղարկվելիք մեսիջները ու նոր դրանք բաց կթողնվեն։




Հանրությանն ուղարկվող տեքստերը

-պետք է ճշգրիտ հավասարակշռեն լավատեսական ու հոռետեսական սպասումները,


-հոռետեսական դիպաշարերով «սարսափեցնելու» դեպքում հիմնավորել ընդունված որոշման անայլընտրանք լինելը,

-վստահություն հաղորդել իրավիճակի կառավարելիության մասին,

-եթե հայտարարվում/հիմնավորվում է արտակարգ օրավիճակի ու խիստ կարանտինի պահպանումը, ապա կառավարությունը պետք է հենց նույն տեքստի մեջ բացատրի, թե ինչպես է ապրելու հասարակությունը, ասի, որ բոլոր տնտեսություններին նվազագույն գումար է տրամադրելու։ Այլապես․․․


Ու այսպես լիքը բաներ․․․․Suzanna Barseghyan ջանը ավելի շատ կետեր կթվարկի

Ցավալի է, որ տարրական վրիպումներ են թույլ տրվում։

Դիտեք նաև՝

Сообщение Ցավալի է, որ տարրական վրիպումներ են թույլ տրվում․ Ստյոպա Սաֆարյան (ֆոտո) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->