>

Որպեսզի նիհարելն անվտանգ լինի առողջության համար, պետք է այդ հարցին համալիր մոտենալ: Կարևոր է ոչ միայն փոխել սննդակարգը և սնվել առողջ սնունդով. Տեղին է նաև օգտագործել բնական մթերքներ, որոնք օգնում են, թեթևացնում են ավելորդ քաշը կորցնելու գործընթացը:

Նիհարեղնող, ճարպերն այրող խոտաբույսերը օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները և լավացնում են նյութափոխանակությունը: Այս  նյութի մասին պետք է իմանան բոլորը, ովքեր երազում են նիհարեցնել, մաշեցնել որովայնը: Կարելի է թուրմեր պատրաստել այս բուժիչ խոտաբույսերից, որպես համեմունք ավելացնել ճաշերն, ուտելիքի մեջ և ուղղակի որպես թեյ խմել: Արդյունքը միանգամից նկատվում է:




Քոչարյանի զոհերը

Նիհարեցնող խոտաբույսեր





Գուրմար: Այս խոտաբույսը շատ է օգտագործվում Այուրվեդայի մեջ և ունի միզամուղ հատկություն: Գուրմարը մաքրում է երիկամենրը, անցկացնում է այտուցվածությունը, օգնում է հաղթահարել սովի զգացումը: Բացի այդ գուրմարը ճնշում է քաղցրի հանդեպ ձգողությունը:

Ժենշեն: Ժենշենն ունի օրգանիզմին լրացուցիչ էներգիա հաղորդելու հիանալի հատկություն: Պարբերաբար ժենշեն օգտագործելու դեպքում կարելի է արագացնել նյութափոխանակությունը և նիհարել:


Օրեգանո: Օրեգանոն հզոր բնական հակաօքսիդանտ է: Խթանում է արյան մեջ սերոտոնինի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև օգնում է մարսուղության համակարգին ճիշտ աշխատել: Օրգանիզմը մաքրող հիանալի միջոցներից մեկն է:

 



Անանուխ: Անանուխն օգնում է ազատվել ճարպակալումից՝ ազդելով հորմոնային ֆոնի վրա և քչացնելով հավաքված էստրոգենի քանակը: Օգնում է կարգավորել քունը և մարսողությունը:

Խատուտիկի արմատներ: Խատուտիկն ուտելի բույս է, և դրա բալոր հատվածներն էլ օգտակար են: Լավ նյութափոխանակության և արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար խորհուրդ է տրվում խմել խատուտիկի արմատներից պատրաստված թուրմ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->