>

Գյումրի բժշկական կենտրոն այսօր՝ ապրիլի 11–ին, տեղափոխվել է 66–ամյա տղամարդ, որը կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի լուծույթ է խմել։


Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու ԲԿ–ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։







Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով՝ տղամարդն ասել է, որ վերջերս է վերադարձել ՌԴ–ից. «Բժիշկներին ասել է, որ մարտի 28–ին է Ռուսաստանից եկել եւ տանը մեկուսացված է եղել, իրեն վատ է զգացել, կարծելով, որ կորոնավիրուս է, խմել է քացախաթթվի էսենցիա, մտածելով որ դա կօգնի»։


Խաչատրյանի խոսքով՝ տղամարդուն թեստավորել են, սպասում են պատասխանին. «ՀՎԱԿ–ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցները եկան, նմուշ վերցրեցին, գնացին, պատասխանները էլեկտրոնային տարբերակով կիմանանք։


Նրա հարազատները ուզում էին, որ Երեւան տեղափոխեն, մենք վիճակը ստաբիլացնելուց հետո շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել ենք Երեւան»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->