>

ArmLur.am-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան գործով որոշում է կայացրել՝ նրանից բռնագանձել 900 միլիոն դրամ գումար` հօգուտ հայցվորի:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել և պահանջել, որպեսզի Վլադիմիր Գասպարյանին, նրա կնոջը, զոքանչին դատավորը պարտավորեցնի իրեն վճարել առանձնատան համար վճարվելիք 900 միլիոն դրամ գումարը։




Քոչարյանի զոհերը

Ըստ հայցի՝ Աղասի Դանիելյանն առանձնատունը վաճառել է, սակայն այդ գումարը չի ստացել։ Վլադիմիր Գասպարյանը և մյուսները գտնում են, որ հայցն ի թիվս այլ հիմքերի ենթակա է մերժման նաև հայցային վաղեմության հիմքով։




Սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Գասպարյանի կողմի փաստարկները հիմնավոր չի համարել եւ վճռել է բավարարել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանի հայցը:

Սա նշանակում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետը պետք է մոտ 2 մլն դոլար գումար տա այն մարդուն, ումից գնել են իրենց առանձնատունը` բազմաթիվ խճճված գործարքների արդյունքում:


Հիշեցնենք, «Հետք»-ը 2018թ.-ին անդրադարձել էր Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատան գնման գործարքին` նշելով, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ընտանիքի հետ ապրում է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված այն առանձնատանը, որը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով:

Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Ըստ «Հետք»-ի, զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այս տունը ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով:

Հիշեցնենք նաեւ, որ այդ առանձնատունն ի սկզբանե պատկանել է հայտնի գործարար Ալբերտ Երիցյանին, որը ֆինանսական խնդիրների պատճառով վաճառել է այն: Իր ընկեր, գործարար Աղասի Դանիելյանը, որն այդ ժամանակ «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի տնօրենն էր, ցանկացել է գնել առանձնատունը, որը եղել է գրավադրված բանկում:


Ալբերտ Երիցյանի և Աղասի Դանիելյանի պայմանավորվածության արդյունքում Դանիելյանը նույն բանկից 1․6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ է վերցրել և գնել առանձնատունը մոտ 900 մլն դրամով:

Եւ պարզվում է, որ ավելի ուշ նույն առանձնատունը Աղասի Դանիելյանից 200 հազար ԱՄՆ դոլարով դարձել է Վլադիմիր Գասպարյանի սեփականությունը: Ու այս մասով ՀՔԾ-ում արդեն երկու տարի է, քննությունէ գնում, բայց այդպես էլ քննության մասին ՀՔԾ-ում քար լռություն է եւ տպավորություն է, թե գործը դոփում է տեղում:

Բայց պարզվում է` քաղաքացիական հայցով, արդեն, Գասպարյանի առանձնատան նախկին սեփականատերը, հասել է հաղթանալի եւ պետք է ստանա Գասպարյանից 900 մլն դրամ:

Сообщение Դատարանը հրպարակել է որոշումը․ Հայտնի է որքան գումար կվճարի Վովա Գասպարյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->