>

«Յուքոմի» հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել ընկերությունից իրենց հեռանալու վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը

«Հայկ Եսայանը հաստատում է երեկ շրջանառված լուրը,որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել։




Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը։

Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը՝ հատկապես հաշվի առնելով արտակագ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում։


Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով։


Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5.94% բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը։94.06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար։

Հայկ Եսայանը հայտնեց, որ նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ կազմակերպության համասեփականատերեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Сообщение «Յուքոմ» ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները հայտարարություն տարածեցին․ Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->