>

Կինը դուրս եկավ տանից և բակում տեսավ երեք ծերունի, սպիտակ երկար մորուքներով:Նա նրանց չէր ճանաչում, բայց ասաց.

— Ես ձեզ չեմ ճանաչում, բայց ճանապարհից եք գալիս հոգնած ու քաղցած կլինեք, համեցեք տուն:




Քոչարյանի զոհերը

— Ամուսինդ տա՞նն է, -հարցրին նրանք:




— Այո,- սիրալիր պատասխանեց կինը:

— Մենք չենք կարող երեքով միասին մտնել տուն:

— Ինչու՞, — զարմացավ կինը, — չէ՞ որ դուք միասին եք եկել:


Ծերունիներից մեկն ասաց.

— Իմ անունը Հարստություն է, նրան Հաջողություն են ասում, իսկ երրորդին կոչում են սեր: Մտիր տուն և ամուսնուդ հարցրու, թե մեզանից որին նա կուզենար տեսնել իր տանը:

Կինը մտավ տուն և պատմեց ամուսնուն: Ամուսինը ուրախացավ և ասաց կնոջը, որ ներս թողնի Հարստությունը, վերջապես կհարստանանք, բայց կինը հակառակվեց՝ ասելով, որ ավելի լավ է տանը Հաջողություն լինի, որն էլ հարստություն կբերի ու նրանք սկսեցին վիճել:Նրանք երեխաներ չունեին և տարիներ առաջ մի աղջիկ երեխա էին որդեգրել: Նա լսում էր ծնողներին: Մոտեցավ նրանց ու ասաց.


« Հայրիկ, մայրիկ, թող ներս գա Սերը, նա իր հետ կբերի և հաջողություն և մենամեծ հարստությունը՝ համերաշխություն»:

Կինը դուրս եկավ և ներս հրավիրեց Սեր անունը կրող ծերունուն: Նրա հետ միասին տուն մտան մյուս երկու ծերունիները: Կինը զարմացած նայեց նրանց:

— Հիշիր, մեզ միշտ առաջնորդում է Սերը, որտեղ սեր կա, այնտեղ միշտ կլինի և Հարստություն և Հաջողություն:

Сообщение Մի օր երիտասարդ կնոջ դուռը ծեծում են Հաջողությունը, Սերը, Հարստությունը և հարցնում, թե ում նա ներս կհրավիրի․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->