>

Երբ աշոտյանները և շարմազներն են վայրահաչում Նիկոլ Փաշինյանի վրա, ես իրենց հասկանում եմ…

պաշտոն են կորցրել, իրենց պապային և նրա լափամանն են կորցրել, ՀՀԿ-ի ընդձեռնած անսահմանափակ իշխանությունը և մենաշնորհներն են կորցրել…




Քոչարյանի զոհերը

ձեռքները փրփուրներին են քցում, որ ռևանշի գալով շարունակեն ընդհատված թալանը, կաշիներս հատուկ դաժանությամբ տիկ սարքեն…




Չեմ հասկանում հեղափոխություն իրականացրած, սերժից և նրա խուժանից երկիրն ազատած հպարտ քաղաքացուն, որ չարախնդում է իր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իբր կատարած, կամ կատարելիք ձախողումների վրա, շփոթելով առողջ, սրտացավ քննադատությունը, թունավոր և նախանձ զազրախոսության հետ…

Ախր ա’յ խելքի պուտումներ, քաղաքական մտքի «հսկաներ»՜ և տարբեր տրամաչափի «պայծառստես վերլուծաբաններ», ոնց՞ չեք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի պարտությունը այլևս մեր պարտությունն է, նրա ձախողումը միաժամանակ մեր ձախողումն է…


ոնց՞ չեք հասկանում, որ սա մեր վերջին շանսն է, որից օգտվելով վերջապես կարող ենք մեր պապերի երազած երկիրը լինել, մեր արժանի տեղը գրավել այսօրվա աշխարհում, հպարտ և համաքայլ ընթանալ քաղաքակիրթ ազգերի շքահանդեսում, ի սարսափ չուզողների…

Հակառակ ձև ցիրուցան ենք լինելու ողջ աշխարհով մեկ, լինելով օտարի տնվորը, ճնճղուկի իրավունքներով նրա փշրանանքրից օգտվողը…


զրկելով մեր զավակներին սեփական երկիր ունենալու, տուն-տեղ դնելուց, տաք օջախ դառնալու հնարավորությունից…

վերջ ի վերջո ջնջվելու, անհետանալու ենք պատմության թատերաբեմից ի ուրախություն թշնամիների…

Վերջապես Ուշքի եկեք, ա’յ գժուկներ!

Сообщение Ախր ոնց՞ չեք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի պարտությունը այլևս մեր պարտությունն է, ոնց՞ չեք հասկանում, որ սա մեր վերջին շանսն է, որից օգտվելով վերջապես կարող ենք մեր պապերի երազած երկիրը լինել. Սամվել Առաքելյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->