>

Հայտնի է, որ կառավարությունը որոշարկված աջակցության ծրագրեր է մշակում՝ ընդգրկելով սոցիալական տարբեր խմբերի: Քանի որ ներկայումս առաջին հրամայականն ու պայմանը շփումների բացառելն է, ուստի մշակվել է էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող է մուտք գործել ցանկացած քաղաքացի, հետևել ցուցումներին և ստուգել, այս կամ այն ծրագրի պայմաններին շահառու լինելու համապատասխանությունը:




Քոչարյանի զոհերը

Այսպիսով հատուկ կայքի հասցեն հետևյալն է՝ online.ssa.am, որտեղ բացված են մի քանի պատուհաններ և տրված են ցուցումներ, որոնց հետևելով էլ քաղաքացին կարող է մանրամասն ծանոթանալ իրեն հետաքրքրող բաժնին: Նույն կայքում են քաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով լրացնել րենց տվյալները՝ բացառապես հայատառ:





Տվյալները լրացնելիս հիշել, որ բավական է միայն մեկ ծնողի տվյալները, ինչպես նաև պարտադիր է սոցիալական քարտի համարը:


Նախարար Զ. Բաթոյանը պարբերաբար հրապարակում է սոցիալական գովազդներ, որոնք քաղաքացիներին ծանոթացնում, տեղեկատվություն են տրամադրում տարատեսակ ծրագրերի մասին: Կից ներկայացվող սոցիալական գովազդն ավելի պատկերավոր կծանոթացնի կայքից օգտվելու կանոններին:

📍 Ինչպես http://online.ssa.am/ կայքում ստուգել տվյալները․ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ:

Сообщение Ինչպե՞ս կայքում ստուգել տվյալները․ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->