>

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում ապրիլի 10-ին Հրազդանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից:




Քոչարյանի զոհերը

Ըստ այդմ, նշվում է, որ ապրիլի 10-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել,




որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնի մոտակայքում «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Մ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Հրաչ Ա., ծնված 1997 թ., Հասմիկ Գ., ծնված 1998 թ. և Մարիամ Օ., ծնված 1992 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ: Հասմիկ Գ.-ն մահացել է, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:


Այնուհետև Գևորգ Մ.-ն և Մարիամ Օ.-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Сообщение Հայտնի են Հրազդանում ողբերգական վթարից զոհի եւ վիրավորների անունները. մահացողը 22-ամյա աղջիկ է (ֆոտո) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->