>

«Կովկասի  ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ  Միքայելյանը կարծում է, որ Պետեկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության՝ տնտեսվարողների չարաշահումների վերաբերյալ բացահայտումները ունեն սոցիալ-քաղաքական նշանակություն և  այս իմաստով՝ տնտեսական մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ։

«Իհարկե, սրա արդյունքում պետբյուջե որոշ չափով գումար կհավաքվի, բայց այս պահի դրությամբ՝ այդ գումարն այդքան էլ մեծ չէ՝ մինչև 10 միլիոն դոլարի մասին է խոսքը և եթե այս գործողությունները շարունակվեն, ապա հնարավորություն կա մինչև 100 միլիոն դոլարի հասնել, բայց կարծում եմ, որ այստեղ բյուջեն լցնելու համար չէ կռիվը, այլ  առավելապես նոր խաղի կանոններ են հաստատվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Հրանտ  Միքայելյանը։




Քոչարյանի զոհերը

Վերջինիս  հավաստմամբ՝ այս տարի Հայաստանը կունենա տնտեսական աճի իրական բարձր ցուցանիշներ՝ 6․5%-ից ոչ պակաս։





«Հայաստանը, ընդհանուր առմամբ, սկսեց օգտվել այն քաղաքականությունից, որը վարում էր ՀՀ-ն վերջին 25 տարվա ընթացքում, այսինքն՝ ինտեգրվել  բոլոր հնարավոր տեղերը ու սա կամաց-կամաց իր արդյունքը տալիս է և այն, ինչ նոր կառավարությունը ներկայացրեց որպես այդ քաղաքականության շարունակություն, այսինքն բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները՝ իմ կարծիքով, շատ ճիշտ դիրքորոշում է և Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ դա իսկապես հնարավոր է»,-մեկնաբանեց նա։

Անդրադառնալով նաև Հայաստանի  շուրջ  7 միլիարդ դոլար արտաքին պարտքին, Միքայելյանը ընդգծեց․


«Հայաստանի արտաքին պետական պարտքը մեծ խնդիր է, քանի որ առաջիկայում սկսվելու է այն մաս-մաս մարելու փուլը, բայց որի համար այս պահի դրությամբ՝ Հայաստանը ռեսուրսներ չունի, այսինքն ստացվում է, որ Հայաստանի նոր իշխանությունները ստիպված կլինեն նոր պարտք վերցնել, որպեսզի կարողանան հինը մարել և երկարացնել այդ պարտքի մարման ժամկետը։

Հիմնականում ես համաձայն եմ կարծիքների հետ, որ պետական պարտքը վերցվել է կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար, բայց այսօր  գտնում եմ, որ նոր կառավարությունն այս  ճամփով չի գնա։



Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, ապա այստեղ պետք է շատ լուրջ ծրագրեր մշակել։ Ես խորհուրդ կտայի մեծ ուշադրություն դարձնել արդյունաբերության ոլորտին, որպեսզի այն  նոր թափով սկսի աճել՝ հատկապես թեթև արդյունաբերությունն ու գյուղմթերքի արտադրությունը, քանի որ սրանք բավականին դրական հեռանկարներ ունեցող ճյուղեր են»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->