>

‼Հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ

‼Կարևոր խոսակցությունից առաջ` ոչ պակաս կարևոր պարզաբանումներ: Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, խնդրում եմ ծանոթանալ:

✅Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին և նպատակ ունենալով
✔հավասարակշռել ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածությունը,
✔ամրապնդել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը,
✔մեծացնել սովորողների գիտելիքների յուրացման մակարդակը,
➡ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումները հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը


⁉Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը




✅Հեռավար պայմաններում ուսումնական գործընթացը և դասարանի հետ աշխատանքը չեն կարող կազմակերպվել դեմ առ դեմ աշխատանքի նման՝ 30, 40 րոպեով կամ այլ կերպ՝ առցանց համաժամանակյա դասեր իրականացնելու եղանակով։ Այս եղանակը առաջ է բերում ուսուցիչների, աշակերտների, իսկ կրտսեր դասարանների դեպքում՝ նաև ծնողների ֆիզիկական հոգնածություն։ Ավելին, գործընթացը դադարում է լինել բովանդակային և արդյունավետ՝ դառնալով առավելապես մեխանիկական:
Առաջարկում ենք առաջնորդվել հետևյալ պարզ կանոններով.
🔹Ուսուցիչը կարող է պլանավորել իր աշխատանքը ոչ թե օրական, այլ շաբաթական կտրվածքով։
🔸Շաբաթվա մեկ օրը՝ սկզբում, ուսուցիչը աշակերտներին կարող է տրամադրել շաբաթվա թեմային վերաբերող ուսումնական նյութը, տարբեր հղումներ, լրացուցիչ նյութերի հղումները, դասագրքի համապատասխան նյութը։ Ապա, հանձնարարել ուսումնասիրել այդ նյութը, դուրս գրել անհասկանալի հատվածները, առաջացած հարցերը և ուղարկել ուսուցչին՝ առավել հասանելի որևէ հարթակով: Սրա համար կարող է տրվել մեկից մի քանի օր՝ կախված շաբաթվա թեմայի ծավալից՝ ըստ ուսուցչի պլանավորման` հաշվի առնելով ուսումնական պլանով նախատեսված նյութի ամբողջ ծավալը։


🔹Այնուհետև, ուսուցիչը կարող է նշանակել առցանց միաժամանակյա հանդիպման օր։ Այդ հանդիպման ժամանակ կպարզաբանվեն աշակերտների հարցերը, ուսուցիչը կտա սպառիչ պատասխաններ և հանձնարարականներ մինչև շաբաթվա վերջ կատարելու համար:
🔸Ուսուցիչը կարող է նշանակել հանձնարարությունները ստուգելու համար առցանց համաժամանակյա հանդիպման օր և ժամ։ Այդ ժամին խմբային աշխատանքի եղանակով ուսուցիչը կստուգի, թե որքանով են երեխաները յուրացրել թեման։
🔹Եթե դասարանում աշակերտների թիվը մեծ է, ուսուցիչը կարող է հանձնարարությունը ստուգելու համար նախատեսված համաժամանակյա հանդիպումը կազմակերպել խմբերով։
Նշված ձևով ուսուցման կազմակերպումը հնարավորություն կտա խնայել ֆիզիկական և տեխնիկական ռեսուրսները, երեխաները և ուսուցիչները ստիպված չեն լինի երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջև։


Ավելին, համակարգչային սարքավորումներ և ինտերնետային կապ չունենալու պարագայում այս գործընթացը կարող է իրականացվել օգտագործելով հեռուստատեսությամբ հասանելի ուսումնական դասերը, դասագրքերը, այլ հասանելի նյութեր, ուսուցչի հետ կարելի է կապվել հեռախոսով:
➡Բոլոր այն ուսուցիչները, որոնք ունեն հեռավար ուսուցմամբ դասընթացների կազմակերպման և հարթակների օգտագործման փորձ, և եթե նման տեխնիկական հնարավորություն առկա է նաև աշակերտների մոտ, ցանկալի է որպես հեռավար ուսուցման կազմակերպման եղանակ օգտագործել դրանք, օրինակ, Մուդլ հարթակի միջոցով հեռավար դասընթացների կազմակերպումը, Իթվինինգում հասանելի գործիքների կիրառությունը, Microsoft Office 365 փաթեթով աշխատանքը և այլն: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am:

⁉Իրականացնե՞լ աշակերտների հաշվառում, թե՞ ոչ


✅Հեռավար ուսուցման գործընթացին աշակերտի մասնակցության նշումը կարևոր է միայն այն առումով, որ պարզ լինի, թե ո՞ր աշակերտները չունեն հնարավորություն մասնակցել գործընթացին, հետևաբար, նրանց համար առաջանալու է այդ նյութը հետագայում լրացնելու կարիք: Առաջարկում ենք խուսափել որևէ այլ նպատակով աշակերտի մասնակցության ամրագրումից: Միևնույն ժամանակ, այն աշակերտները, որոնք տեխնիկապես ունեն հնարավորություն մասնակցելու հեռավար ուսուցման գործընթացին, կարևոր է, որ բաց չթողնեն դասերը՝ հետագայում ստիպված չլինելով լրացնել դրանք։

⁉Ինչպես իրականացնել գնահատումը


✅Առաջարկում ենք ձեռնպահ մնալ պարտադիր թեմատիկ գրավոր աշխատանքներ իրականացնելու պահանջից, ինչը կրթության կազմակերպման նմանատիպ մեթոդների ժամանակ արդյունավետ չէ և հանգեցնում է լրացուցիչ բարդությունների: Առաջարկում ենք աշակերտների գնահատման ընթացքում հաշվի առնել հեռավար ուսուցման յուրահատկությունները և գնահատումն իրականացնելիս առավելապես առաջնորդվել աշակերտի` թեմայի յուրացման մակարդակով: Երկրորդ կիսամյակի, տարեկան գնահատականների ձևավորման, ինչպես նաև գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

⁉Ինչպես վարվել այն առարկաների կամ թեմաների պարագայում, որոնց ուսուցումը հնարավոր չէ կազմակերպել հեռավար եղանակով

✅Այն թեմաները, որոնք ուսուցչի գնահատմամբ հնարավոր չէ արդյունավետ մատուցել առցանց, կարող են չներառվել հեռավար ուսուցման գործընթացում, դրանք հարկավոր է հաշվառվել հետագայում լրացնելու համար: Առաջարկում ենք նաև նշված թեմաների և առարկաների ուսուցումը հեռավար եղանակով կազմակերպել հնարավորինս իրավիճակին համարժեք, օրինակ, ֆիզկուլտուրա առարկայի ուսուցումը առավելապես ուղղորդել դեպի տան պայմաններում կատարման համար հնարավոր վարժությունների ներկայացումը, աշակերտների՝ արտակարգ դրության պայմաններում առողջ ապրելակերպի կազմակերպումը և այլն: Բացի այդ, հորդորում ենք զերծ մնալ երեխաների՝ տարբեր գործողությունների և վարժությունների իրականացման տեսանկարահանումների և դրանք ուսուցչին ուղարկելու պահանջներից:

⁉Էլեկտրոնային մատյանի լրացման անհրաժեշտությունը

✅Էլեկտրոնային մատյանի լրացման նպատակը հեռավար ուսուցման ծավալների ու ըստ այդմ դասերի լրացման անհրաժեշտության գնահատումն է, ոչ թե ուսուցիչների վերահսկողությունը: Էլեկտրոնային մատյանը հեռավար ուսուցման գործընթացում ներդրվել է նաև որպես ուսուցիչների համար կարևոր աշխատանքային գործիք, որտեղ կգրանցվեն արված դասերն ու տրված հանձնարարությունները: Հետագայում այս շրջանի համար էլեկտրոնային մատյանում արված գրանցումները թղթային մատյաններ փոխանցելու կարիք չի լինելու: Էլեկտրոնային մատյանի վրա այս շրջանում ուսուցիչների կատարած աշխատանքը կօգնի կատարելագործել համակարգը՝ հետագայում ամբողջությամբ անցնելով դրան և աստիճանաբար հրաժարվելով թղթային մատյանները լրացնելուց:

Сообщение Արայիկ Հարությունյանը նոր պարզաբանումներ է ներկայացրել հեռավար ուսուցման վերաբերյալ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->