>

Լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Կորոնավիրուսը, որը բժշկությանը շատ վաղուց է հայտնի, գենոմոդիֆիկացրեցին և գցեցին մարդկանց «ջանին կրակ»:




Նախապես հատուկ սցենարով և մութ նպատակներով ողջ աշխարհը գլխիվայր շրջեցին բավական չէ, մի հատ էլ մեդիաների թեթև ձեռքով մարդկանց տագնապի ու ահուսարսափի մեջ են պահում:

Ով ինչից մահանում է, թե բա քովիդ 19-ից է:


«Քովիդիոտնեը» արդեն համը հանում են։

Մեկը լինի և, ասենք,հրապարակի ԱՄՆ-ի ու Իտալիայի վիճակագրություն, որ հասկանալի լինի` մահացության թվերը բացարձակ չեն տարբերվում նախորդ տարիների թվերից։


Սիրելի հայրենակիցներ, պահպանեք հանգստություն և մի տրվեք տագնապային տրամադրություններին: Վարակները բուժվում են, անցնում գնում, իսկ ահա տագնապն ու վախը, անհանգստությունն ու սթրեսը հանգեցնում են շատ ավելի վատ և անդառնալի հետևանքների:

Աշխարհում շատ ավելի շատ մարդիկ մահանում են սովից, ՁԻԱՀ-ից, քաղցկեղից և այլ ծանր հիվանդություններից, բայց չգիտես ինչու դա որևէ մի պետության իշխանությունների այդքան չի մտահոգում, որքան այս սարքովի վարակի ողջ բեմականացումը, որից տուժում են միայն ու միայն շարքային քաղաքացիները»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->