>

Օրեր առաջ իատալացի 93 ամյա ծերունին երկար ժամանակ անցկացրել է հիվանդանոցում՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ և ի վերջո հաղթահարել է այն՝ արհեստական շնչառության ապարատին միացված լինելու շնորհիվ։

Բժիշկները խնդրել են նրան, որ վճարի այդ սարքի մեկ օրվա ծառայության համար:




Քոչարյանի զոհերը

Երբ պապիկը դա լսել է` լաց է եղել: Բժիշկը սկսել է սփոփել պապիկին, որ լաց չլինի փողի համար, բայց այն ինչ պատասխանել է պապիկը, բժիշկներին նույնպես լացացրել է:




Ծերունին ասել է` ես լաց եմ լինում ոչ թե փողի համար, որ պիտի վճարեմ, կարող եմ բոլոր օրերի համար վճարել, ես լաց եմ լինում, որ արդեն 93 տարի ամեն օր շնչում եմ Աստծո տված օդը, բայց երբեք դրա համար չեմ վճարել:


Դուք ասում եք, որ արհեստական շնչառության մեկ օրը արժե 5000 եվրո, պատկերացրեք, թե որքան եմ ես «պարտք» Աստծուն, այնինչ երբեք նրան շնորհակալություն չեմ ասել…

 


Իրոք, անչափելի թանկ բան է կյանքը, գնահատեք ու խնայեք, թե Ձերը, թե ուրիշինը:
Բարի լինի գիշերը, Խաղաղ Արջալույս բոլորիս:

Առողջ մնանք:

Ալինա Դերձյանի ֆեյսբուքյան էջից

Сообщение Բժիշկները խնդրել են կորոնավիրուսից առողջացած պապիկին վճարել արհեստական շնչառության սարքի ծառայության համար, և նա սկսել է արտասվել․․․ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->