>

Ն. Փաշինյանն ուղիղ եթերով ներկայացրել է կորոնավիրուսային տարածման հայաստանյան վիճակագրությունը՝ համեմատելով համաշխարհային վիճակագրության հետ:




Քոչարյանի զոհերը

Նա վերահաստատել է այն խոսակցությունները, որոնք վերաբերում էին արտակարգ իրավիճակի երկարացմանը՝ հայտարարելով դրա ևս մեկ ամիս երկարացնելու մասին:





Նա տեղեկացրել է, թե այդ ընթացքում ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ: Ըստ այդմ, արգելափակված է մնալու հանրային տրանսպորտի աշխատանքը, քանզի այն համարվում է վիրուսի տարածման առումով ամենառիսկային վայրը: Ն. Փաշինյանը նշել է, որ տնտեսվարողներն ու գործատուները պարտավորվում են իրենց աշխատողների տեղաշարժը հոգալ ինքնուրույն:


 

Թույլատրված են համարվելու բոլոր բացօթյա շինարարությունները, գյուղատնտեսական աշխատանքները, հանքարդյունաբերությունը, ձկնաբուծությունը և այլն: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Ն. Փաշինյանի տեսաուղերձում, որը կցված է ստորև:


Արգելափակված կմնա նաև միջմարզային տրանսպորտը: Վարչապետը հայտարարեց նաև, որ կարգելվի ապրիլքսանչորսյան երթը, մայսիմեկյան և այլ բոլոր զանգվածային միջոցառումները: Եկեղեցին էլ իր հերթին է հորդորել զերծ մնալ վաղվա Զատկի տոնին եկեղեցի այցելելուց:

 

Сообщение Արտակարգ դրությունը կերկարացվի 1 ամսով, բայց ամողջությամբ թույլատրված կլինեն մի շարք ոլորտների գործունեությունները появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->