>

Հայ Առաքելական եկեղեցին այս երեկո մատուցվող պատարագից հետե կնշի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Մեծ Զատիկը: Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանքում սա ամենասպասված, սիրելի և խորհրդանշական տոնն է։ Շաբաթ երեկոյան նրանք հավաքվում են տոնի բոլոր ավանդույթներով պատրաստված սեղանի շուրջ։

Անահիտը Tert.am Life-ին պատմել է, թե ինչ ոգևորությամբ են պատրաստվում Զատկի տոնին, ինչ ավանդույթներ ունեն և ինչպես են սիրում գունավորել հավկիթները։




Քոչարյանի զոհերը

«Զատկի տոնը շատ ենք սիրում, այ մեր ընտանիքի համար անչափ կարևոր օր է։ Սովորաբար ժամը 17:00-ին եկեղեցում ենք լինում, մասնակցում ենք եկեղեցական արարողությանը, հետո տոնը շարունակում մեր տանը՝ գեղեցիկ սեղանի շուրջ հավաքվում է ողջ ընտանիքը։ Այս տարի, բնականաբար, իրավիճակն այլ է։




Ցավոք, եկեղեցի գնալ չենք կարող, սակայն մյուս բոլոր ավանդույթները կպահենք այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Յուրաքանչյուրն իր ընտանիքում, թեկուզ մեկ մոմ վառելով, աղոթք ասելով թող նշի Քրիստոսի հարության տոնը»,-ասաց Անահիտը։

Անահիտը կարևորում է բոլոր ավանդույթները։ Նա նշեց, որ հավկիթները սիրում է ներկել բնական տարբերակով․ «Ալ կարմիր գույնը ստանում եմ ավանդական ձևով՝ սոխի կեղևի խաշուկով, նաև հատուկ ճյուղեր կան, որոնք կեղևի հետ խաշելով՝ վառ կարմիր գունավորում են տալիս։ Կարմիր գույնը պարտադիր է»։


Դերասանուհին ժպիտով ասաց, որ փոքրիկներին ուրախացնելու համար էլ մի քանի այլ վառ գույն էլ է ընտրում․ «Մյուս երանգները երեխաների հետ ենք ներկում՝ սովորական սննդային ներկերով։ Ներկելիս ու զարդարելիս օգտվում ենք որդուս՝ Հայկի աշխատանքի ուսուցման, տեխնոլոգիայի դասերից։ Այնտեղ շատ հետաքրքիր տարբերակներ կան։ Ձվիկներից բացիկներ ենք ստանում, վրձինով նկարում, դեմքեր պատկերում և շատ տարբեր իմպրովիզներ անում»։

Դերասանուհին նշեց, որ Հայկն այս օրը շատ ակտիվ է անցկացնում՝ սիրում են հավկիթներ կոտրել, հաղթել ու պարտվել։ Անահիտի խոսքով՝ այս տարի տոնին լիարժեք կմասնակցի նաև կրտսեր տղան․ «Այս տարի կրտսեր որդուս՝ Մհերի համար Զատկի տոնն իսկական հայտնություն է։ Շուտով նա երկու տարեկան է դառնալու, արդեն շատ բան է հասկանում։ Երեկ, երբ տեսավ ներկերն ու գույները, ուրախացել էր։ Պատկերացնում եմ, թե այսօր ինչ է անելու։ Այս տարի նա էլ կմիանա հավկիթներ կոտրելու մեր ավանդական խաղին»։

Դերասանուհին ասաց, որ տան փոքրիկներին հենց խաղի միջոցով էլ բացատրում են Զատկի խորհուրդը․ «Երեխաների համար փորձում ենք տոն սարքել այս օրը։ Այս տարի էլ նախատեսում ենք ամեն ինչ շատ գեղեցիկ կազմակերպել։ Բիսկվիթային հետաքրքիր գառնուկ ենք դնելու սեղանին, նախշերով հավկիթներ ենք պատրաստելու, տարբեր զարդարանքներ ենք ընտրել, բնականաբար, կանաչ խոտ ունենք, չամիչով բրինձ պետք է պատրաստենք, սեղանից իհարկե ձուկն անպակաս կլինի։


Աշխատում ենք պահպանել բոլոր ավանդույթները։ Ավելի գունեղ տարբերակներ էլ ենք ընտրում, որպեսզի երեխաներիս համար տոնի խորհուրդը տպավորիչ լինի։ Տոնի, սեղանի, ներկելու և մյուս բոլոր ավանդույթների մասին մենք երեխաներին պատմում ենք ու մանրամասն բացատրում»։

Անահիտը մտաբերեց, որ տարիներ առաջ իրենք ընտանեկան հետաքրքիր ավանդույթ ունեին․ «Իմ հայրական տանը մենք Զատկի ավանդույթ ունեինք։ Մայրիկս անպայման գաթա էր պատրաստում, որի մեջ կոպեկ էր դնում։

Երեխաներով մեծ անհամբերությամբ սպասում էինք, թե երբ ենք կտրելու և ում է բաժին հասնելու այդ կտորը։ Ով գտնում էր կոպեկը, նա պետք է երազանք պահեր ու այդ ցանկությունը կկատարվեր։ Իմ ընտանիքում ամեն տարի կրկնվող ավանդույթ դեռ չունենք, բայց Զատկի յուրաքանչյուր տոն հիշարժան ենք դարձնում։ Սիրում ենք անպայման հավկիթներ կոտրել, խաղալ, հաղթել ու պարտվել»։

Сообщение «Կրտսեր որդուս համար Զատկի տոնն իսկական հայտնություն է»․ Անահիտ Կիրակոսյանը՝ Զատիկը մեծ ընտանիքով տոնելու և հավկիթները գունավորելու իր տարբերակի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->