>

Արդեն մի քանի տարի առաջ ինքս ինձ համար որոշել եմ, որ չեմ ուզում ապրել ամուսնացած երեխաներիս հետ, և համարում եմ, որ մեծահասակ երեխաները, առհասարակ, պիտի առանձին ապրեն:

Մի անգամից նշեմ, որ խոսքս չի վերաբեվում այն դեպքերին, երբ այլ տարբերակ չկա: Օրինակ, 2 տարի առաջ իրավիճակ ստեղծվեց, երբ աղջիկս ընտանիքի հետ մնաց դրսում, բնականաբար, նրանք որոշ ժամանակ ապրեցին իմ տանը, բայց հեռացան անմիջապես այն ժամանակ, երբ հնարավորություն ստեղծվեց:




Քոչարյանի զոհերը

Ես սիրում եմ երեխաներիս և թոռներիս, բայց նախընտրում եմ առանձին ապրել: Ահա թե ինչու.Ես ունեմ իմ գրաֆիկը՝ շուտ ժամի եմ պառկում քնելու և առավոտյան 4-ին արթնանում եմ, բարձր ձայնով հեռուստացույց եմ դիտում: Երբ բոլորը միասին են ապրում, պետք է ամեն հարցում հարմարվել մյուսների հետ:




Սնունդի հարցում տարբեր նախասիրությունները: Կարելի է բոլորի համար առանձին պատրաստել, բայց այդ ժամանակ մթերք գնելն ու մի քանի տեսակի ուտեստ պատրաստելը ժամանակի հետ անտանելի է դառնում:


Տարբեր մոտեցումներ կենցաղին հարցերին և առհասարակ կյանքին: Ես արդեն մեծ եմ, չեմ սիրում աղմկոտ հավաքույթներ և տոներ: Բայց չէ որ երեխաներս դեռ ունեն դրա կարիքը, այնպես որ ավելի լավ է բավարարվենք միմյանց տուն գնալով:

Բացի այս ամենից անխուսափելի են վեճերը՝ ծնողների և երեխաների միջև: Պարզապես չեն կարող լիովին համերաշխ լինել երկու տարբեր սերունդների ներկայացուցիչները: Ես չեմ հոգնեցնում նրանց իմ խորհուրդներով, նրանք էլ ինձանից չեն նեղանում:


Իսկ դուք կիսու՞մ եք իմ տեսակետը:

աղբյուր

Сообщение Այլևս չեմ ցանկանում ապրել ամուսնացած երեխաներիս հետ․ Կարող եք քննադատել ինձ, բայց ես համոզված եմ, որ որոշումս ճիշտ է появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->