>

Լուսանկարում՝ առաջինում Նադեժդա Սարգսյան է, երկրորդում՝ դստեր Էմմիի հետ:




Քոչարյանի զոհերը

Ծանր հիվանդության պատճառով երգչուհի Նադեժդա Սարգսյանը Նաիրի բժշկական կենտրոնում է։ Բ/կ-ի տնօրեն Անատոլի Գնունին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Նադեժդա Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Չեմ կարող ասել, թե կոնկերտ քանի օր է տիկին Նադեժդան այստեղ, բայց մի քանի օր է՝ ինչ ինքնազգացողության կտրուկ վատացմամբ տեղափոխել են այստեղ: Սկզբից վերակենդանացման բաժանմունքում էր, վիճակը մի փոքր բարելավվեց, հիմա նորից տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք»,-մեզ հետ զրույցում ասաց Անատոլի Գնունին:





Նշենք, որ այս շրջանում Նադեժդա Սարգսյանի դուստրը՝ երգչուհի Էմմին Հայաստանում է։ Մի քանի օր առաջ երգչուհին մոր առողջական վիճակի հետ կապված հուզիչ գրառում էր կատարել ինստագրամյան իր էջում:


«Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»,-գրել էր երգչուհին։

Ամիսներ առաջ` մայրիկի տարեդարձի օրը Էմմին ևս մեկ գրառում էր կատարել՝ հերթական անգամ անդրադարձել մոր առողջական խնդրին. «Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից՝ առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում՝ Աստված ջան, թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն: Առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար։ Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղային, խիստ եւ պահանջկոտ, բաց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու եւ ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս ու երբեք չմոռանաս՝ ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես!»։



Հիշեցնենք, որ երգչուհին մի քանի տարի է` պայքարում է քաղցկեղի դեմ։

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->