>

Տանը միայն ես եմ աշխատել, հաշմանդամ հայրիկիս ու եղբորս թոշակներն ենք ստացել, ապրել ենք, բայց հիմա ահավոր վիճակում ենք, հատկապես, որ փոքր երեխեք ունեմ։




Քոչարյանի զոհերը

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածին քաղաքի բնակչուհի Արմինեն, (ազգանունը չցանկացավ նշել)։




«Երեխաներս՝ 8 եւ 13 տարեկան են, արսեն 6 տարի է ամուսնալուծված եմ, հայրիկիս տանն եմ ապրում։ Հայրիկիս մեկ աչքը չի տեսնում, եղբայրս էլ խուլ եւ համր է, երկուսն էլ հաշմանդամության թոշակ են ստանում, ընդհանուր 50 հազար դրամ։


Դրանով դեղերի գումարներն ենք վճարել, կոմունալները, ես էլ մասնավոր գործեր եմ արել, որ բանկետներ են եղել, որպես մատուցողուհի եմ աշխատել ամիսը 5–6 անգամ գործ էր լինում էլի 50–60 հազար դրամ գումար էի աշխատում, ապրում էինք։ Նպաստ էլ ենք ստացել, բայց վերջինը 3 ամիս առաջ է եղել, դրանից հետո էլ չենք ստանում»,– ասաց Արմինեն։

Նրա խոսքով՝ իր համար ներկա պահին սնունդը մեծ խնդիր է, բայց ավելի մեծ խնդիր է երեխաների դասերը, քանի որ չունեն համակարգիչ, որ դասերին մասնակցեն. «Երեխաներս հեռախոսով էին դասերի տեղն իմանում, այդպես կատարում էին տնային առաջադրանքները, բայց հետո ասացին, ինչ որ ծրագիր կար, որ պետք բոլորը ուենենան եւ ընդհանուր մասնակցեն դասերին, քանի որ չենք կարող, կտրվել են դասերից։


Այսքան ժամանակ ոչ մեկից օգնություն չենք խնդրել, միշտ աշխատել ենք, մեր հոգսերը հոգացել ենք, բայց հիմա էլ չի ստացվում։ Ամենաառաջնային այն է, որ ինչ որ ձեւ օգնեն, երեխաներս դասերից հետ չմնան, հետո նոր միայն սնունդով»։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 098439199 Արմինե

Сообщение Երեխաներս հեռախոսով էին դասերի տեղն իմանում. հիմա կտրվել են դասերից. քաղաքացին օգնություն է խնդրում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->