>

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հոլովակ է հրապարակել, որը պատմում է քաղաքապետարանի այս օրերին ծավալած միայնակ ապրող տարեց քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար մշակված ծրագրերի մասին, որին անդամակցել են նաև մի շարք կամավորներ:




Քոչարյանի զոհերը

Կամավորական աշխատանքներին իրենց աջակցությունն են հայտնել շատերը: Նախատես պատրաստված պարենային տուփերը քաղաքապետարանի ավագանու անդամներն անձամբ են հասցնում ծեր քաղաքացիների: Նրանցից շատերը խոստովանում են, որ դա լավագույն միջոցն է այս ծրագրերի արդյունավետությունը ստուգելու և արդյունքի մեջ համոզվելու համար:




Նշվում է, որ արկղերը շորջ երեսուն կիլոգրամ կշիռ ունեն և պարունակում են քսաներեք անուն ապրանք, որոնց ընդհանուր արժեքը յուրաքանչյուր արկղի համար հասնում է տասներեք հազար դրամի: Պահեստավորելուց հետո արկղերը սկսում են բաժանել խոցելի խմբեր հանդիսացող անձանց:



Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ ծրագրի իրականացման համար քաղաքապետարանի բյուջեից տրամադրվել է 45 մլն դրամի չափ գումար:

Անժառանգ կենսաթոշակառուների հոգսը թեթևացնելուն միտված այս ծրագրերի իրագործման արդյունավետությունը երևում է նախ և առաջ մարդկան արձագանքներից:

Աջակցություն՝ ուղղված միայնակ անժառանգ կենսաթոշակառուներին

Երևանի քաղաքապետարանը կամավորների օգնությամբ իրականացնում է սոցիալական աջակցություն՝ ուղղված միայնակ անժառանգ կենսաթոշակառուներին

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Суббота, 11 апреля 2020 г.

Сообщение Երևանի քաղաքապետարանը կամավորների օգնությամբ իրականացնում է սոցիալական աջակցություն՝ ուղղված միայնակ անժառանգ կենսաթոշակառուներին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->