>

Մի օր գնացել էի եկեղեցի, ուզում էի ապաշխարեի, սխալներիս և վատ մտքերիս  համար Աստծուց ներողություն խնդրեի։ Մինչ հասա եկեղեցու մոտ, հասկացա, որ շատ քաղցած եմ։ Մոտակայքում հացաբուլկեղենի խանութ նկատեցի։ Ներս մտա, հերթի մեջ կանգնեցի։ Հանկարծ մի տղամարդ խցկվեց ինձնից առաջ և առանց դեմքիս նայելու ասաց․

Ես վաղուց էի հերթ պահել։ Կներեք։




Քոչարյանի զոհերը

Զզվելի մարդ։ Թրաշած գլխով, տհաճ, դրամապանակը պայուսակիցս հաստ, օծանելիքի հոտ է գալիս վրայից․․․


Ինձ 2 հատ սուրճ կտա՞ք։




Ո՞ր սուրճից եք ուզում,-հարցրեց վաճառողուհին։

Ամենալավը տվեք, — ասաց տղամարդը։ Իսկ ես կրկին համոզվում եմ, որ նրա նմանները անպայման պիտի բոլորին ցույց տան, որ շատ գումար ունեն։

Հետո նա էլի ինչ-որ թխվածքներ ու կարկանդակներ վերցրեց։ Ես մտովի ատում էի նրան։


Ի՞նչ է, կինդ կամ սիրուհիդ չեն կարող քեզ համար թխել, ես ուշանում եմ, եկեղեցի պիտի գնամ,- մտովի վիճում էի նրա հետ և տհաճ հայացքներ գցում տղամարդու վրա՝ հույս ունենալով, որ նա կնկատի և կհասկանա, որ չի կարելի այդքան զզվելի լինել։
И вообще, я на исповедь опаздываю…» – Православная Россия, Москва ...

Վերջապես նա դուրս եկավ խանութից, բայց քանի որ վազեց, ակամա պտտվեցի և տեսա․․․ որ նա մոտեցավ եկեղեցու մուտքի մոտ նստած մուրացկանին։ Սուրճն ու թխվածքները, որ նա նոր գնել էր, տվեց նրան։  Ոտքերս թուլացան, սկսեցի ինձ ատել մտքերիս համար․․․

Դուրս եկա խանութից և քայլեցի նրանց կողմ։ Տեսա, որ տղամարդը բարձրացրել է մուրացկանի շալվարը և շոշափում է նրա ոտքերի վերքերը, հարցեր տալիս։

Չե՞ք վախենում ձեռք տալ,-փորձելով զզվանքս թաքցնել՝ հարցրեցի ես։


Ոչ, ես բժիշկ եմ, իսկ այս մարդուն օգնել է պետք։

Поехала я в один монастырь на всенощную и на исповедь… История из ...

Աստված իմ, որքան բարություն կար նրա աչքերի մեջ, ինչպե՞ս չէի նկատել դա․․․ Իսկ մուրացկանն էլ ամենաերջանիկ մարդու տեսքն ուներ այդ պահին, գոհ նստած խմում էր խանութի ամենալավ սուրճը և ուտում կարկանդակները․․․

Ես էլ լուռ գնացի եկեղեցի, բայց դե դրանից ի՞նչ օգուտ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Сообщение Գնացել էի եկեղեցի՝ ապաշխարելու, սակայն քաղցած էի և որոշեցի բուլկի գնել․․․ պատմություն, որ մինչ օրս ինձ հանգիստ չի տալիս появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->