>

Արցախի հետ կապված ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները չեն համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Դմիտրի Սավելևի հայտարարությունը:


«Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները բավական չափահաս ու ինքնուրույնիկ են և պետք է պատասխանատու լինեն իրենց հայտարարությունների համար: Ակնհայտ է, որ ֆորմալ առումով ոչ ոք լիազորություն չի տվել պարոն Սավելևին նման հայտարարություններ անելու: Ռուսաստանի պաշտոնական դեմքերի կողմից «Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները առանց նախապայմանների տալու» մասին որևէ այդպիսի բան երբևէ չեմ լսել: Պարոն Սավելևի հայտարարությունները ոչ կոմպետենտ են»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, սակայն այսօր ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը մի քանի կարգով ավելի բարձր է, քան Ադրբեջանի հետ. ՌԴ-ն և Հայաստանը ԵԱՏՄ կառույցում ենք, միասին են ՀԱՊԿ-ի շրջանակում:


«Ես մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությանը: Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները չպետք է ուղղված լինեն Հայաստանի նկատմամբ մեր դաշնակցային պարտավորություններին դեմ: Ռուսաստանն այսօր հստակ դիրքորոշում ունի այն մասին, որ բանակցությունները շարունակվեն և ոչ մի դեպքում ռազմական գործողությունները չվերսկսվեն: Հրադադարի ռեժիմը մեծ ջանքերի շնորհիվ է ձեռքբերվել»,-հավելեց Կոնստանտին Զատուլինը:



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->