>

Միասին ապրում էին կին ու ամուսին, միմյանց շատ էին սիրում: Մի օր նրանք լուրջ վիճում են, և ամուսինն ասում է.

—Երկար տարիների ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, ունենք տուն և բազմաթիվ թանկարժեք իրեր: Դու ունես ընդամենը մի գիշեր, որ տնից վերցնես այն ամենը, ինչը քեզ համար կարևոր է, և գնաս ծնողներիդ տուն:




Քոչարյանի զոհերը

Ամուսինը պառկում է քնելու, իսկ կինը մնում արթուն:




Անցնում է գիշերը, առավոտյան տղամարդն արթնանում է, նայում շուրջը և հայտնաբերում, որ ինքը ինչ-որ օտար տան մեջ է հայտնվել, իսկ կողքին նստած է կինը և ուշադիր իրեն նայում:Ամուսինը նստում է և զարմացած հարցնում.


-Ի՞նչ եմ անում այստեղ:

Կինն էլ պատասխանում է.

—Դու ասացիր, որ տնից վերցնեմ այն, ինչ ինձ համար կարևոր է: Դե, ես էլ քեզ եմ վերցրել:


Ամուսինը հասկացավ, որ սխալ է եղել և կնոջ հանդեպ անարդար վարվել, գրկեց կնոջը, և նրանք միասին գնացին տուն

ԱՂԲՅՈՒՐ

Сообщение Մի օր քնելուց առաջ ամուսինը ասում է կնոջը,-Վերցրու այն ինչ քեզ համար ամենակարևորն է և հեռացիր․ Առավոտյան արթնանում է և կնոջ արարքից շոկի ենթարկվում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->