>

Հանուն Հո՛ր և Որդվո՛ և Հոգվո՛ւյն Սրբո
Եվ Լույսի` չարիքի հետքերը սրբող,
Եվ մաքրագործող անբասիր Ոգո՛ւ,
Որ բուժո՜ւմ է ու վերքե՜րն ամոքում,
Որ ներշնչում է Հո՜ւյս, Հավա՜տ ու Սե՜ր
Եվ մութ հոգու մեջ վառում է լույսե՜ր:

 




Քոչարյանի զոհերը

Աղոթում եմ Քեզ, Հա՛յր մեր երկնային,





Այս նվիրական, անձնական պահին,
Երբ հաղորդակից դարձրել ես հոգուս
Քո հավերժական Լույսի՜ն դրախտային,
Երբ իմ խոսքերը ծնվում են հիմա`
Սեր խոստովանելով լուսե Բարձրյալին,
Երբ պարզորոշ են դառնում, ակամա,
Անբացատրելին ու անիմանալին:
Տե՛ր` իմ ոգեղեն խանդավառության,
Տե՛ր` իմ հավատքի` զորեղ, անկոտրում,
Պարգևիր մեզ Սե՜ր` պտո՜ւղ Էության,
Պահպանիր խնդրում եմ Սե՜րը մեր սրտում:


Թո՛ղ, որ Արարչի քո մաքո՜ւր Լույսով
Մի՛շտ անէանան շողքերը չարի,
Թո՛ղ, որ կենսատու, անսահման Հույսով
Մեր գոյությունը Բարի՜ն արարի:

Քո մաքրագործող Հավատքով լուսե
Ներդաշնակ ապրենք Մայր Բնության հետ


Եվ կարողանանք տեսնել ու լսել`
Արժեվորելով Ճշմարիտն հավետ:
Ես խնդրում եմ Քեզ՝ պահպանիր Կյա՜նքը,
Իմաստավորիր Գո՛յը երկրային,
Որ, վայելելով կյանքի հմա՜յքը,
Միշտ արժանանանք Լույսի՜ն երկնային:


Ամեն

ԱՂԲՅՈՒՐ

Сообщение Այս առավոտ բոլորի տանը պետք է հնչի այս աղոթքը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->