>

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պուտինը կորոնավիրուսի վարակը համեմատել է թուրքալեզու ժողովուրդների հետ, որ միջնադարում ասպատակել էին Ռուսաստանը.

«Մենք հաղթել ենք պոլովցիներին, մենք հաղթել ենք պեչենեգներին, կհաղթենք նաև այս վարակը՝ կորոնավիրուսին», հայտարարել էր Պուտինը:




Քոչարյանի զոհերը


Դա երևի ռուսական միջավայրում այն դիսկուրսի ավարտն է նշանակում՝ իրենք եվրասիացի են, թե ոչ:




Եվրասիականության կրողներից Դուգինն է, նաև Նազարբաևն էր հայտարարում, որ Ռուսաստանը թյուրքական և սլավոնական համաձուլվածք է, ոսկե հորդան էլ բարիք է:

Հիմա Պուտինի հայտարարությունը նշանակում է, որ ինքը նորից վերադառնում է դիրքորոշմանը, որ ռուսները եվրոպացիներ են, ինչպես եղել է ցարի ժամանակ: Հիմա ճշգրտում են իրենց մոտեցումը:

Դրա հետևությունը շուտով կտեսնենք նաև քաղաքական իմաստով, որովհետև Ռուսաստանի այս խախուտ վիճակում ներսում թյուրքական հատվածն ուժեղացել է՝ քանակով, ազդեցությունով: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունն է նաև պարտադրել Ռուսաստանին ճշգրտել իր տեսակետները:

Այս տեսանկյունից հայությունը երբեք չպետք է սխալվի, քանի որ Ռուսաստանը Այսրկովկասում միշտ էլ քաղաքականությունը վարել է մրցակցային սկզբունքով՝ հայերի և թուրքերի, հիմա հայերի և ադրբեջանցիների միջև: Առաջին պլանում նա դիտարկել է ադրբեջանցիներին, թաթարներին, թյուրքերին:


Առայժմ ապրիլյան պատերազմի արդյունքը ցույց է տալիս, որ Ռուսաստանն իր տեսակետը չի փոխել, քանի որ ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմը հրահրել ու կազմակերպել էր Ռուսաստանը մեր դեմ:

Իհարկե, զուգահեռաբար խոսելով քրիստոնեությունից, դարավոր բարեկամությունից, որը միշտ անում է: Չսխալվեք այդ հայտարարություններից:

Միայն ծայրահեղ դեպքում, ասենք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, երբ հայությունն իրենց օդ ու ջրի պես պետք է, անցնում է հայերի կողմը, որ երկիրը վերակառուցի կամ տանի կռվացնի իր շահերի համար:

Մենք միշտ հիշատակում ենք 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որտեղ նույնիսկ ամենադատարկ գլուխների համար էլ պարզ է, թե ինչ է արել Ռուսաստանը մեր դեմ:


Բայց մոռանում ենք, որ Արևմտյան Հայաստանում պատերազմի ժամանակ հայկական նահանգները՝ Երզնկայով, Մուշով, Սասունով, ազատագրվեցին, Ռուսաստանն անմիջապես հայկական գնդերը ցրեց, որ ոչ մի բան մեզ չհասնի: Այնպես որ, դրանք են գերոստրատեգիական մեր հիմքերը: Հիմա էլ Ռուսաստանը ճար չունենալով է Հայաստանի հետ մերձենում, իհարկե, շատ հեռուն գնացող նպատակներ ունի: Ռուսաստանին օդ ու ջրի պես պետք է Գյումրիի ռազմակայանը, Հայաստանի տարածքը և հայ ժողովրդի համակրանքը ողջ աշխարհում:

Իսկ տեղեկություններ կա՞ն, թե կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից ինչպիսին է իրավիճակը Գյումրիի ռազմակայանում:

Դե, բնական է, որ բանակը վերահսկվում է: Հնարավոր չէ, որ դա այդպես չլինի: Դա նույնն է, որ մենք հիմա մեր բանակում իրավիճակը չվերահսկենք առաջին հերթին: Արդեն տեղեկություններ եղան, որ եկել են բժիշկներ:
Էն Տարասովն էլ ուզում է ռուսական կասկան սպիտակ խալաթներով մտցնի Արցախ՝ որպես օկուպացիան զորք: Դա երբեք չպետք է թույլ տալ: Մոսկվայում համաճարակ է սկսվել, եթե ի վիճակի են, թող այնտեղ վերահսկեն:

Իրենց օգնությունը մեզ պետք չի ոչ մի ձևով: Մեր բանաձևը հետևյալն է՝ դուք մեզ պետք չեք զինվորով, դուք մեզ զենք տվեք, մենք մեզ կպաշտպանենք, ձեզ էլ հետը: Մեզ զինվոր պետք չի, մեզ պետք է զենք: Որևէ ձևով չպետք է դա թույլ տալ: Ոչ մի ռուս զինվորականի չպետք է Արցախին մոտ թողնել՝ լինի բժշկական խալաթով, թե այլ տեսքով:

Կորոնավիրուսի դեմ պայքարում ԵԱՏՄ-ն այդպես էլ համատեղ քայլեր չարեց: Կարելի՞ է ասել, դրանով այդ միությունը ցույց տվեց իր սնանկությունը:

Այսքան տարի մենք համագործակցում ենք ԵԱՏՄ շրջանակներում, երբևիցե ես անձամբ այդ կառույցից հույս ունեցե՞լ եմ: Դա մի կառույց է, որտեղ մենք տնտեսական, ռազմաքաղաքական և այլ տեսակետներից հարաբերություններ ենք ռեալիզացնում, որը քիչ թե շատ բարվոք միջավայր է: Այդ երկրներից մենք ի՞նչ կարող ենք սպասել: Դրանք ի վիճակի լինեին, իրենք իրենց կօգնեին: Այսօր Ռուսաստանն աղետի առաջ է կանգնած, կորոնավիրուսը մի կողմից է հուպ տվել, նավթի գների անկումը մյուս կողմից: Եթե այս գները պահպանվեն մինչև օգոստոս, փորձագետներն ասում են, որ Ռուսաստանն իր բոլոր ռեսուրսները կսպառի: Ինչո՞վ պետք է ապրի այդ երկիրը: Պետք չի իրենցից հրաժարվել, դուրս քշել, բայց ակնկալիք ունենալն էլ սխալ է, պետք է վերցնել հնարավորը: Հենց դա էլ անում են Հայաստանում: Վարչապետը երեկ փայլուն բան է ասել, որ ստեղծված իրավիճակում ազգային արժույթը պետք է արժևորվի, իսկ դա նշանակում է, որ անկախությունը պետք է ամրապնդվի: Մի քիչ մեր մեջքը շտկել է պետք, մտածել, թե մենք իրենց ինչով կարող ենք օգնել: Մենք միշտ իրենց օգնել ենք, թող դիմեն՝ կմտածենք, թե ինչով կարող ենք իրենց օգնել, ինչի կարիք ունեն:

Сообщение Ոչ մի ռուս զինվորականի չպետք է Արցախին մոտ թողնել՝ լինի բժշկական խալաթով, թե այլ տեսքով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->