>

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ աստղերի մասնակցությամբ կոչ անելով «Մի՛» մնա տանը։ Իհարկե, զավեշտալի է պատկերացնել, որ նախարարը նման բան կհորդորի, բայց չպետք է մոռանալ կախարդական չակերտների գոյությունը։ Չակերտների մեջ գրված «Մի՛» մասնիկը հենց հորդոր է՝ հակառակն անելու։




Քոչարյանի զոհերը

Doping Creative Agency-ի պատրաստած տեսանյութում հայ հայտնիները փնտրում ու գտնում են տանը մնալու պատճառները, որոնք օրեցօր ավելանալու են, բայց դրա հետ մեկտեղ ավելանալու է կորոնավիրուսյան համավարակի տարածումը։





Տեսանութին մասնակցած հայտնի երգիչները, դերասանները, հաղորդավարները և այլ հայտնիները կրկնում են այն բառերը, որոնք ասում են շատերը՝ ինքնամեկուսանալու ռեժիմը խախտելու ու տանը չմնալու համար։


Բայց չէ որ պետք է բոլորս քաջ գիտակցենք․ այս իրավիճակից միակ ելքը տանը մնալն է ու պատշաճ կերպով անհրաժեշտ միջոցառումները կատարելը՝ համավարակի տարածումն արագ կանխելու նպատակով։

«Մի՛» մնա տանը

‼Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․համավարակի տարածումը՝ նույնպես․․․Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը։ #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը #ՓրկիրԿյանքեր

Опубликовано Arsen Torosyan Суббота, 11 апреля 2020 г.

Сообщение «Մի՛» մնա տանը․ Արսեն Թորոսյանի կոչը՝ աստղերի մասնակցությամբ (տեսանյութ) появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->