>

Ընդունված է ասել, որ մարմնի կատարյալ քաշն այն չափն է, որ ունենում ենք 18 տարեկանում:

Ցանկալի է այն պահպանել ողջ կյանքում: Սակայն եթե դուք վերջին 15-20 կամ ավելի տարում հեռացել եք կատարյալ քաշից, կարիք չկա ցանկացած գնով վերադարձնելու այն, չէ՞ որ յուրաքանչյուր 10 տարին մեկ օրգանիզմը սկսում է մոտ 10%-ով ավելի քիչ էներգիա ծախսել, համապատասխանաբար, 10 տարին մեկ մեր մարմնի քաշը ավելանում է 5-7 կգ-ով:




Քոչարյանի զոհերը

Խորհուրդ ենք տալիս կարգավորել մարմնի քաշը բժշկական բանաձևերից մեկի համաձայն:




Բրոկի բանաձևը

Տղամարդկանց համար մարմնի կատարյալ քաշը = (հասակը սանտիմետրերով — 100) x 1,15,
Կանանց համար մարմնի կատարյալ քաշը = (հասակը սանտիմետրերով — 110) x 1,15։


Օրինակ՝ 170 սմ հասակ ունեցող կնոջ համար մարմնի կատարյալ քաշը հավասար է (170-110)x 1,15= 69 կգ:

Սա հավանաբար ձեզ կհիշեցնի «հասակ հանած հարյուր»՝ տղամարդկանց համար, «հասակ հանած 110»՝ կանանց համար ավանդական բանաձևը: Սա, իհարկե, այդ բանաձևի կատարելագործված տեսակն է: Բանն այն է, որ նախկին տարբերակը բոլորից պահանջում էր լինել ֆիթնես-մոդելներ՝ հաշվի չառնելով ոչ տարիքը, ոչ էլ մարմնի կազմվածքը: Այդ պատճառով էլ գիտնականները առաջարկում են նոր, ավելի իրատեսական տարբերակ:


Առաջարկում ենք շատ օգտակար աղյուսակ, որ կօգնի ձեզ պարզել ձեր լավագույն քաշը հասակի համեմատ:

Сообщение Արդյո՞ք ավելորդ կամ պակաս քաշի խնդիր ունեք․ հաշվարկե՛ք ձեր կատարյալ քաշը այս պարզ բանաձևի օգնությամբ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->