>

Armdaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ունեցվածքը:

Ով է Լենա Նազարյանը

Նազարյանը ծնվել է 1983 թվականի մարտի 9-ին, Երևանում: 2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը:




Քոչարյանի զոհերը

2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում որպես լրագրող:
2008-2009 թվականներին աշխատել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում որպես լրագրող:




2008-2009 թվականներին «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում եղել է կամավոր Ռումինիայում։

2009-2015 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ընտրական ծրագրերի համակարգող:


2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ: 2016 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[2]: ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի անդամ է:


2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է Պետգույքի վարչության պետ Նարեկ Բաբայանի հետ:

Ունեցվածքը

2017 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո տիկին Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն: Նրա դրամական միջոցները կազմել է 1մլն դրամ, իսկ եկամուտ չի եղել: Պատգամավոր դառնալուց հետո նա 27.2մլն դրամով ձեռք է բերել բնակարան:

Նրա դրամական միջոցները նույն են մնացել 2017 թվականի տարեկան հայտարարագրում սակայն եկամուտներն աճել են` 28,192,000.00 դրամ, որից 24,480,000.00 դրամը ստացած վարկերից է եղել:2018 թվականի հայտարարագրում Նազարյանի եկամուտները նվազել են` 6,537,640.00 դրամ:
ԱԺ փոխնախագահը չի ներկայացրել 2019 թվականի հայտարարագիրը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->