>

Հոնքերին ձև հաղորդելու 5 միջոց: Հոնքերիդ ավելորդ մազիկները հեռացրու լոգանքից անմիջապես հետո, քանի դեռ մաշկի ծակոտիները լայնացած են. այդպես քիչ ցավոտ կլինի:

2. Օգտագործիր ավելի բաց երանգի դիմափոշի կամ քողարկիչ` հոնքերը եզերող մաշկի հատվածում՝ հակադրությունն ընդգծելու համար:




Քոչարյանի զոհերը

3. Կարող ես կիրառել հին հնդկական տարբերակը՝ թելով էպիլյացիան:





4. Ձեռք մի՛ տուր հոնքերիդ երկար մազիկներին. դրանք ուղղություն և սլացիկություն են հաղորդում հոնքերին: Իսկ եթե դրանք խանգարում են, կարող ես թեթևակի կարճացնել:

5. Հոնքերի խոզանակը թեթևակի քսիր խոնավ օճառին և սանրիր կամարների ուղղությամբ. հոնքերը ֆիքսված կմնան ողջ օրվա ընթացքում:


No Smoking: Անցած երեկոն պարզապես հրաշալի էր. հին ընկերներին հանդիպելն ու զավեշտալի պատմություններ վերհիշելը միշտ էլ հաճելի է… Ափսոս, որ մազերիցդ նորից ծխախոտի հոտ է գալիս: Այս պահից սկսած դա այլևս խնդիր չէ. L`Occitane Brume Mist սփրեյ­կոնդիցիոները, որը նախատեսված է չոր և վնասված մազերի համար, որոնց մասին պետք է իմանա սանրվածքին մետաքսե փափկություն հաղորդելուց, նաև չեզոքացնում է բոլոր անցանկալի հոտերը՝ ծխախոտի, կերակրի և այլն:



Կախարդական լամպ: Darfin­ի հրաշագործ Intral քսուքը կօգնի քեզ կանխել դեմքի մաշկի անցանկալի կարմրությունը, որը կարող է առաջանալ ցրտից կամ ալկոհոլից: Այս հանգստացնող շիճուկը կրճատում է կարմրությունը, վայրկենապես վերացնում է բորբոքվածությունն ու հարթեցնում է մաշկի երանգը:

Պստիկ­-ճստիկ: Խնամքի բնական միջոցներ ներկայացնող բրենդներն այսօր պարտադիր առաջարկում են տարբեր անուշաբույր յուղերից պատրաստված բալզամներ` շուրթերի, արմունկների կամ կրունկների մաշկը փափկեցնելու համար: Քեզ համար ընտրել ենք դրանցից երեքը, իսկ դու էլ որոշիր` որն է քոնը

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->