>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին հայտարարել է,

որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլոր երկրները կարող են հայտնվել ռեցեսիայի շեմին, եւ ԵԱՏՄ-ն պետք է ապացուցի իր կենսունակությունն այս բարդ փուլում:

Եվրասիական միությունը հետխորհրդային տարածությունում իր քաղաքական ու տնտեսական ազդեցությունը պահպանելու Ռուսաստանի փորձն է:




Քոչարյանի զոհերը




Անկախություն հռչակած երկրները փորձում են տնտեսապես ինքնիշխան դառնալ, բայց Մոսկվան ձեռքից բաց չի թողնում սանձերը:

Դա հատկապես նկատելի է Հայաստանում, որտեղ Ռուսաստանը կառավարում է հայկական գրեթե ամբողջ ենթակառուցվածքները եւ խոշոր ակտիվները: Բայց ճգնաժամերի փուլում այդ ակտիվները Հայաստանի եւ Ռուսաստանի համար ուժերից վեր բեռ են դառնում եւ կարող են լուրջ վերափոխումների հանգեցնել:

Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում երեք խոշոր ճգնաժամ է հարուցել:

Նախ կրակը «բոցավառվեց» գազային ոլորտում: Չնայած համաշխարհային շուկայում վառելիքի գնի նվազմանը եւ գազի գինն իջեցնելու մասին Հայաստանի առաջարկին, Գազպրոմ-Արմենիա ընկերությունը սակագների բարձրացման հայտ է ներկայացրել:


Նման պահվածքը ցույց է տվել ռուս-հայկական դաշինքի, ԵԱՏՄ ու մյուս «եղբայրական» սինդիկատների թշվառությունը, ցուցադրելով, որ Մոսկվան Հայաստանում կառուցել է մի համակարգ, որը թույլ է տալիս ուղիղ կառավարել Հայաստանի էներգետիկ ոլորտը:

Ապրիլի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «այս ճգնաժամային վիճակում մեր հանրությունն ու կառավարությունը չեն ընդունի նման որոշում (գազի թանկացման մասին)»: Փաստացի, Հայաստանի վարչապետը զգուշացրել է, որ Հայաստանը պատասխան քայլերի իրավունք է վերապահում իրեն:

Փորձագետները խոսում են գազային ստրկական պայմանագրի պայմանների վերանայման անհրաժեշտության մասին:


Երկրորդ «պայթյունը» անսպասելի տեղի է ունեցել ավիացիայի ոլորտում: Պարզվել է, որ միջազգային կարգավորող մարմինը հայկական երկու ավիաընկերությունների արգելել է Եվրոպա թռչել: Մամուլում տեղեկություններ կան, որ հայկական ավիաընկերությունները կասկածելի չվերթներ են իրականացրել աֆրիկյան երկրներում՝ Պուտինի խոհարարի ընկերության պատվերով զենք տեղափոխելով:

Երրորդ ոլորտը, որտեղ անսպասելի խնդիր է առաջացել, հեռահաղորդակցությունն է: Հայտնի է դարձել, որ Հայկական Յուքոմ ընկերության ամբողջ ղեկավարությունը եւ մասնագետների մեծ մասը հրաժարականի դիմում են ներկայացրել: Ձմռանն ընկերությունը դիմել էր ՏՄՊՊՀ ռուսական Բիլայնի հայկական դուստր ընկերությունը գնելու համար, բայց, ինչպես ասում են մասնագետները, ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Այնպիսի տպավորություն է, որ Բիլայնն է գնում Յուքոմը:

Հայկ եւ Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են ու 5.94% բաժնետոմսերի սեփականատերը, դիմել են մյուս սեփականատերերին նրանց բաժնեմասերը գնելու համար: Նրանք առաջարկել են 94.06% բաժնեմասերի համար վճարել 22 միլիարդ 100 միլիոն դրամ: Ընկերության հիմնադիրները մտադիր են աշխատակիցներին հնարավորություն տալ արտոնյալ պայմաններով գնել բաժնետոմսերի 20%-ը եւ դառնալ ընկերության սեփականատերերը:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ խնդիրներ են ծագել ընկերության տնօրենների խորհրդում Յուքոմի ու Բիլայնի հնարավոր միավորման պատճառով: Իբր որոշվել է Բիլայնի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին նշանակել Յուքոմի ղեկավար, որին համաձայն չեն ընկերության հիմնադիրներ Հայկ ու Ալեքսանդր Եսայանները: Հաղորդակցության շուկայում Յոքոմը միակ հայկական ընկերությունն է, իսկ մյուս երկուսը՝ Բիլայնը եւ ՄՏՍ-ը, ռուսական ընկերություններ են:

Ի դեպ, Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւս հավանություն չի տվել գործարքին:

Փաստացի, Հայաստանի տնտեսության երեք կարեւորագույն ոլորտներ՝ գազային, ավիացիոն ու կոմունիկացիոն, անսպասելի խորը ճգնաժամի մեջ են հայտնվել: Այս ճգնաժամի պատճառը տնտեսական ինքնիշխանության դեֆիցիտն է, ամեն գնով վերահսկողությունը պահպանելու Ռուսաստանի փորձը:

Ճգնաժամն անխուսափելիորեն դրել է Հայաստանի տնտեսության «ռուսական» հիմնակմախքի վերանայմանն ու դրա ինքնիշխանացմանը, հակառակ դեպքում այն պարզապես չի ապրի: Կորոնավիրուսը սրել եւ արագացրել է այդ խնդիրը:

Сообщение Միանգամից երեք խոշոր սկանդալ. Հայաստանը նախազգուշացնում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->