ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետը անակնկալ այց է կատարել կենտրոնական հավաքակայան — ingablog

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր անակնկալ ձեւով այցելել է կենտրոնական հավաքակայան:



«Այսօր մեկնարկեց ամառային զորակոչը։ Օրվա երկրորդ կեսին խորհրդականներիս հետ անակնկալ ձևով այցելեցինք կենտրոնական հավաքակայան և գեներալների ուղեկցությամբ ծանոթացանք զորակոչի ընթացքին, մասնակցեցինք վիճակահանությանը, որտեղ նորակոչիկները պատահականության սկզբունքով ընտրում էին իրենց ծառայության վայրերը։


Վստահեցնում եմ, որ խորությամբ ուշադրության կենտրոնում ենք պահելու ողջ գործընթացը՝ ապահովելով թափանցիկություն և հավասար հնարավորություններ բոլոր զինակոչիկների համար:

Խոսել եմ և նորակոչիկների, և նրանց ծնողների հետ, որոնք նշեցին, որ հպարտ են, որ իրենց որդիներին ուղարկում են հայոց սահմանները պաշտպանելու։


Սիրում եմ մեր զինվորներին, սիրում եմ բոլորիդ», — գրել է Սանասարյանը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin