>

Կար ժամանակ, երբ Ջուրը, Կրակը, Քամին և Պատիվը լավ ընկերներ էին։ Նրանք ճամփորդում էին աշխարհով մեկ։ Ճամփորդում էին ուրախ տրամադրությամբ, կատակելով, ուրախ-զվարթ ասել-խոսելով։

Բայց մի օր ստացվեց այնպես, որ նրանք պետք է բաժանվեին, մոտալուտ բաժանման մտքից նրանք շատ տխրեցին։ Բաժանումն անխուսափելի էր և նրանք գիտակցում էին, որ, հնարավոր է, էլ երբեք իրար չտեսնեն:




Քոչարյանի զոհերը




Եվ, ահա, Քամին ասում է.

-Բարեկամնե՛րս, մենք չենք կարող այսպես անորոշ իրարից բաժանվել: Եկեք ժամադրվենք, որպեսզի աշխարհով մեկ ճանապարհորդելուց հետո նույնպիսի ուրախությամբ նորից միանաք: Այդքան էլ դժվար չէ միմյանց գտնելը: Օրինակ՝ ինձ գտնելը շատ հեշտ է: Հենց որ տեսնեք բարձրահասակ բարդիների վերին ճյուղերի տերևներն սկսում են սոսափել, կարող եք ինքներդ ձեզ վստահաբար ասել, որ Քամին արդեն մոտ է:


— Իմ վերադարձն էլ կարող եք շատ հեշտությամբ զգալ, — ասում է Ջուրը: — Երբ դաշտավայրում կանաչ եղեգների շյուղեր տեսնեք, իմացեք, որ ես այդտեղ եմ:

-Երբ տեսնեք դեպի երկինք հասնող ծուխ, նշանակում է ես այդտեղ եմ, — ասում է Կրակը:


 Պատիվը տխուր նայում է իր ընկերներին ու ոչ մի բառ չի ասում:

-Իսկ քեզ որտեղ կարող ենք գտնել, — հարցնում են ընկերները:

-Իմ սիրելի ընկերներ, — պատասխանում է Պատիվը, — ցավում եմ, բայց մենք ընդմիշտ ենք բաժանվելու, որովհետև ով թեկուզ մեկ անգամ ինձ լքում է, այլևս երբեք չի գտնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Сообщение «Ով թեկուզ մեկ անգամ ինձ լքում է, այլևս երբեք չի գտնում». ուսանելի առակ պատվի մասին ու, թե ինչու պատիվը չի կարելի կորցնել появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->