>

Դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը, ով հայտնի դերասան Արթուր Ութմազյանի դուստրն է, արձագանքել է այսօր տեղի ունեցած վշտալի իրողությանը: Ինչպես ավելի վաղ հայտնեի էինք, այսօր 63 տարեկան հասակում, ծանր հիվանդության պայմաններում կյանքից հեռացավ սիրված երգչուհի , ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, ով երկար տարիներ պայքար էր մղում քաղցկեղի դեմ:


Հրաչուհին իր Instagram-ի էջում հրապարակել է համատեղ լուսանկար լուսահոգի երգչուհու հետ, եւ այն մեկնաբանել է հետեւյալ խորիմաստ գրառմամբ. «Երկնքում մի աստղ էլ փայլեց»:








Քոչարյանի զոհերը

Լուսանկարում նրանք գտնվում են «Սպիտակ անկյուն» հաղորդման նկարահանման հրապարակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Instagram-ում իրենց կսկիծն ու սրտի խոսքն էին հայտնել մի շարք աստղեր, ինչպես Սոֆի Մխեյանը, Արամեն, Անի Քրիստին, երգիչ Մհերը եւ այլք:


Սոֆի Մխեյանը կիսվել էր Instagram-ում արխիվային մի լուսանկարով, որում պատկերված են ինքը, Նադեժդա Սարգսյանը, Էմմին: Սոֆին հրապարակմանը կից գրել էր. «Նադեժդա Սարգսյան (Մեր Նադյան………Աստված Հոգիդ Լուսավորի)»:



Աղբյուր՝ Style.news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->