>

Ինչպես հայտնել էինք, Կառավարության՝ այսօր հրավիրած արտահերթ նիստի օրակարգում է նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը հաստատելու մասին նախագիծը, որն էլ քիչ առաջ ընդունվեց։

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝

1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,




Քոչարյանի զոհերը

2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:




Եվ ահա, ներկայացնում ենք, թե ինչպես է համացանցը արձագանքել այդ որոշմանը:

Մինչև 5000 դրամ հոսանք վառած մարդկանց վարձի կեսը հատուցելուց բացի, Կառավարությունը կփոխհատուցի նաև այն մարդկանց ջրի վարձը, ովքեր փետրվար ամսվա ընթացքում զուգարան գնալիս ջուրը քաշել են ոչ ավել քան 10 անգամ։


Կառավարությունը կփոխհատուցի փետրվար ամսվա ընթացքում մի տուփ սիգարետ ծխողների ծխածի 50 տոկոսը:

#ՍուտՆիկոլ #պարգևավճարս_ուտեք

Նոր իջա խանութ , դեմս երկու հոգի ոգևորված խոսում էին, որ Նիկոլը գազի ու հոսանքի փողը փակում ա։ Հարցրի ինչքանի են գազ վառել, ասին ինչ կարևոր ա, Ինքը փակում ա։


Մեռնեմ ձեր ճիշտ կոմունիկացիոն մեսիջներին:

  • Տիգրան Առաքելյանը գրում է՝

հունվարին 10.000 դրամի գազով կամ 5000 դրամի հոսանքով տաքացած քաղաքացիներին փնտրեք թոքաբորբով հիվանդների մեջ։)))

  • Նախկին փոխթաղապետ Արամ Մանուկյանը գրում է՝

Աչքիս վարչապետը շուտվանից կոմունալներ չի մուծում, խաբար չի թվերից )))

  • Գարիկ Միսկարյանն էլ ավլացրել է այս տեսանյութը ու մակագրել.

Երբ տեսա կառավարության սոցիալական աջակցության 11-րդ միջոցառումը։ #ազնիվ_չեք


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->