>

Գործադիրն ընդունեց արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը երկարաձգելու նախագիծը․ այն կուղարկվի ԱԺ-ի հաստատմանը։

«Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել»․ վարչապետ




Քոչարյանի զոհերը

«Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել․ համաճարակային թվերի առումով, փառք Աստծո, անկառավարելի իրավիճակ չունենք, բայց պետք է արձանագրենք կարևոր ռիսկ՝ պարետատան որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է՝ տնտեսական կյանքը չմեռցնելու ու սոցիալական իրավիճակն է՛լ ավելի չբարդացնելու համար։ Սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել, եթե քաղաքացիներն ամենախիստ ձևով չպահպանեն իրենց անվտանգության կանոնները»,- կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Կառավարությունն այսօր որոշում կընդունի արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 14-ը

Նշենք, որ կառավարության՝ այսօր հրավիրած արտահերթ նիստի օրակարգում հետևյալ հարցերն են՝


1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը հաստատելու մասին նախագիծ։

2. Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծ։


Վերջինով առաջարկվում է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աղբյուր՝ Մամուլ

Сообщение Արտակարգ ռեժիմի երկարաձգման վերաբերյալ որոշումն ընդունվեց․ հայտնի է ժամկետը՝ երբ այն կավարտվի появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->