>

«Այս օրերին ամբողջ ժամանակս աղջկաս եմ նվիրում: Քանի որ երկրորդ բալիկիս եմ սպասում, ինձ համար հիմա կրկնակի դժվար է: Այլ բաների համար ժամանակ չի մնում: Միակ ցանկությունս այն է, որ հարմար պահ գտնեմ, պառկեմ-հանգստանամ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ երգչուհի Հասմիկ Կարապետյանը:


Նա նկատեց, որ այսօր շատերը լուրջ չեն վերաբերվում ստեղծված իրավիճակին եւ չեն պահպանում անվտանգության կանոնները. «Տեսնում եմ մարդկանց, որոնք շատ անկազմակերպ են, չեն ենթարկվում սահմանված կանոններին, դիմակ եւ ձեռնոց չեն կրում: Անկեղծ ասած, դա ինձ զայրացնում է. եթե իրենք իրենց մասին չեն մտածում, գոնե պետք է շրջապատի մասին մտածեն: Բայց տեսնում եմ նաեւ մարդկանց, որոնք մեր ընտանիքի անդամների նման են՝ կարգ ու կանոն պահող: Մենք խոստորեն հետեւում ենք հիգիենայի կանոններին, հետեւում ենք պարետի հրահանգներին»:







Քոչարյանի զոհերը

Նշենք, որ ապրիլի վերջից մայիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում կծնվի երգչուհու երկրորդ զավակը: Հարցին, թե հայտնի է արդյոք երեխայի սեռը, Հասմիկը պատասխանեց, որ երեխայի սեռի մասին չի ցանկանում խոսել, քանի որ այն իրենց համար առհասարակ էական չէ. կարեւորն այն է, որ կրկին զգալու են ծնող դառնալու բերկրանքը:


«Մենք մեր երկրորդ բալիկի ծնունդը չէինք պլանավորել, նա նվեր է Աստծո կողմից: Եթե Տաթեւի համար պայքարել ենք, սպասել ենք նրա ծնունդին, երկրորդի պարագայում մենք մեզ համար հանգիստ ապրում էինք, մեկ էլ Աստված որոշեց նվեր անել»,- ծիծաղելով ասաց Հասմիկը:

Քանի որ նա նաեւ երգահան է, հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանում արդյոք ստեղծագործելու հնարավորություն ունեցել է, հատկապես, որ ոգեշնչման նոր աղբյուր ունի: «Մինչեւ Հայաստանում արտակարգ դրության հաստատումը ԴերՀովայի հետ սկսել էինք մի երգի վրա աշխատել, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով աշխատանքները կիսատ մնացին»,-եզրափակեց Հասմիկը:


Աղբյուր՝ Armlur.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->