>

Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է:


ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ քննարկումների առիթ դարձած տեղորոշման գործիքին, նշելով. «315 արձանագրված հիվանդից բացահայտվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացող անձանց շրջանակ։







Քոչարյանի զոհերը

Այդ անձանց հետ կապ է հաստատվել, եւ նրանք չեն գտնվել համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, որը նշանակում է՝ նրանք 3029 հավելյալ անձ են, որոնք պոտենցիալ վարակակիր կարող են լինել»:


Նա նաեւ շաշտեց, որ մեծ թափով ստացվել են հավելվածի միջոցով ստացված տեղեկատվության վերլուծությունները․ այս պահին կա հավելվածի մոտավորապես 60 հազար ներբեռնում։


«4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, այս փուլում կապ է հաստատվել 1600-ից ավելի անձանց հետ, ավելի խոր վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել է, նրանցից 4 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,- հայտարարեց փոխվարչապետը։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->