>

Արդեն մեկ շաբաթ է՝ համացանցը քննարկում է Հանրայինի եթերում «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալը՝ հիմնված Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի հիման վրա։ Անչափ հին ու արդիական այս պատմությունը նորովի է ներկայացրած այս վեպում, իսկ հիմա արդեն՝ ֆիլմում։




Քոչարյանի զոհերը

Անկրկնելի Սերժ Ավետիքյանը հիասքանչ է ներկայացրել Մուստաֆա Ղազիի կերպարը․ հայատյաց թուրքի, որը ծեր տարիքում իմանում է՝ հայ է։





Եվ ահա այսօր՝ րոպեներ առաջ կայացավ սերիալի սաունդթրեքի պրեմիերան։ Հռիփսիմե Նահապետյանը փշաղաքվելու աստիճանի չքնաղ է կատարում «Օրրիմ, օրրիմ․ Բութանիայի օրոր» երգը։ Տեսահոլովակը նույնպես անչափ հուզիչ ու գեղեցիկ է ստացվել՝ պարունակում է ֆիլմից կադրեր։


Իրապես, առանց արցունքների անհնար է դիտել ու լսել այս չքնաղ կատարումը, որն ակամայից տխրեցնում է բոլորին ու հուզում՝ իր աննման մեղեդիով։ Վայելեք Հռիփսիմե Նահապետյանի հրաշալի կատարումը և աննման տեսահոլովակը։

Сообщение Փշաքաղվելու աստիճանի հուզիչ «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալի սաունդթրեքը․ բաց չթողնեք появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->