>

Հայաստանում պետք է մասսայական տեստավորում անցկացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ պետք է նաեւ քաղաքացիներին հնարավորինս մեկուսացնել:

«Այս պահի դրությամբ համավարակը հսկելու լավագույն միջոցառումներն են` բոլորին մասսայական տեստավորելը, մարրդկանց մեկուսացումն է: Ճիշտ է, դա հսկայածավալ աշխատանք է, բայց միայն դրա շնորհիվ կարող ենք ռեգիոններում վերահսկել իրավիճակ, որը ինչպես ասում է նախարարը վերահսկողությունից դուրս է»,-ասաց նա:

Բժշկի կարծիքովպետք չէ խուճապի մատնվել, այլ պետք է ղեկավարվել հակահամաճարակային կանոններով. «Պետք է դուրս գալ այդ կոմունիստական մտածողությունից եւ պետք չէ հույսը դնել դնել կառավարության կամ նախարարության կամ մեկ անձի վրա, այլ ինքդ պետք է կարողանաս քեզ պաշտպանել: Կազմակերպվածության լավ օրինակ է Չինաստանը, իսկ Երեւանում, հատկապես ծայրամասերում մարդիկ դրսում են, չգիտեմ ինչպես են մտածում»:




Քոչարյանի զոհերը

Արտավազդ Սահակյանը գնահատում է նախարարի ազնվությունը, ասում է, որ նախարարը ճշմարտությունն է ասում, սակայն գտնում է, որ հասարակությունը հիմա այնպիսի հոգեբանկան վիճակում է գտնվում, որ գոնե օրը մեկ անգամ պետք է ասուլիսով հանդես գան բանիմաց հոգեբաններ կամ այլ մասնագեներ, ովքեր կմեղմեն առանց այդ էլ լարված իրավիճակը:




«Մենք շատ մարդիկ ունենք նեւրոզներով, որոնց վրա այս ինֆորմացիան շատ դեպրեսիվ, կաթվածային եւ կործանարար ազդեցություն կարող է ունենալ: Դրա համար անհրաժեշտ են հոգեբաներ, կամ այլ մասնագետներ, ովքեր ժողովրդի հետ կզբաղվեն: Պետք չի միայն թվային ինֆորմացիա տալ ու վերջ: Առանց այդ էլ տանջված ժողովուրդ է, ամեն օր մի լավ հոգեբան կամ կառավարության անդամ պետք է խոսի անելիքների մասին, պետք չի ամեն ինչը գցել միայն առողջապահության նախարարի վրա»,-ասաց նա:

Վիրաբույժը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պիկը դեռ առջեւում է:

«Ես վստահ եմ, որ պիկը դեռ առջեւում է եւ իրական պատկեր մենք կարող ենք ունենալ միայն զանգվածային տեստավորում անելուց հետո: Ժողովուրդը ինքը պետք է պատասխանատու լինի եւ յուրաքանչյուրը պետքէ իր անձնական հիգիենայի մասին մտածի, խուսափի շփումներից, պետք է իրարից սոցիալական հեռավարություն պահպանել, թե չէ կգնանք Իտալլիայի օրինակով»,-ասաց նա:

Արտավազդ Սահակյանը կարծում է, որ պետք է խստացվեն մեկուսացման կանոնները. «Հիմա ինչքան էլ տուգանեն, քաղաքացիները գումար էլ չուննեն, որ վճարեն, դրա համար ավելի ազդեցիկ պետք է լինի պատիժը, օրինակ մի քանի օրով փակելը, որ մարդկանց վրա ազդի»:


Բժիշկ Սահակյանը նաեւ խորհուրդ է տալիս համավարակի այս պայմաններում 65-ից բարձր տարիք ունեցող կալանավորված անձանց կալանքը փոխարինել տնային կալանքով, քանի որ նրանք գտնվում են բարձր ռիսկային գոտում. «Սա մարդասիրական քայլ է, քանի որ վարակը հատկապես վտնագավոր է նրանց համար»:

Նշենք, որ Հայաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվելու 977 հաստատված դեպք կա: Մինչ այս մահացել է 13 պացինետ, ապաքինվել 173 անձ:

Mass testing should be conducted in Armenia. Well-known plastic surgeon, Chief Microsurgeon of Armenia Artavazd Sahakyan stated this in a conversation with NEWS.am, noting that the citizens should be isolated as much as possible.


“At the moment, the best measures to control the contagion are mass screening and isolation of people,” he said. It is true that it is a huge amount of work, but only because of that we can control the situation in the regions, which, as the Minister says, is out of control, ”he said.

According to the doctor, one should not panic, but should be guided by anti-epidemic rules. “You have to get out of that communist mentality and you don’t have to rely on the government or the ministry or anyone, but you have to be able to defend yourself. China is a good example of organization, and in Yerevan, especially in the suburbs, people are outside, I don’t know how they think. “

Artavazd Sahakyan assesses the minister’s honesty, says that the minister is telling the truth, but thinks that the society is in such a psychological state now that at least once a day knowledgeable psychologists or other specialists should speak at the press conference. tense situation.

“We have a lot of people with neuroses, and this information can have a very depressing, paralyzing and destructive effect. This requires psychologists or other professionals who will deal with the people. You don’t just have to give digital information and that’s it. It’s already a tormented people, every day a good psychologist or a member of the government should talk about what to do, you shouldn’t just throw everything at the Minister of Health, “he said.

The surgeon believes that the spread of coronavirus is still ahead.POSTED UNDERNEWS

Сообщение Հայտնի բժշկի ջախջախից խոսքը պայթեցրել է մամուլը․ ԿԵՑՑԵՔ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->