>

Երեկ համացանցում լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ զինվորական հագուստով ու բարձրակրունկ կոշիկներով երիտասարդը պարում էր: Տեսանյութը հրապարակվել էր TikTok-ում: Այն արագորեն տարածվեց ֆեյսբուք սոցիալական ցանցում ու քննարկուների և քննադատությունների առիթ դարձավ:

Տեսանյութում պարող անձնավորությունը ֆեյսբուքում գրանցված է Նորա Պետրոսյան անունով: Նա իր էջի նկարագրության բաժնում նշել է, որ դիմահարդար է: Էջն ուսումնասիրելիս կարելի է ենթադրել որ, Նորա Պետրոսյանը համագործակցում է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի հետ: Նա ՀԿ-ում կազմակերպված անվճար դիմահարդարման դասընթացի մասին իր ֆեյսբուքյան էջում




Քոչարյանի զոհերը

հայտարարություն է տարածել: Բացի այդ ՀԿ-ի պաշտոնական էջն ուսումնասիրելիս Նորա Պետրոսյանի մասնակցությամբ լուսանկար գտանք, որտեղ մի քանի անձանց հետ էր, այդ թվում կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի (Լիլիթն առավելապես հայտնի դարձավ ԱԺ-ում ունեցած աղմկահարույց ելույթից հետո):


Նշենք, որ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գլխավոր նպատակն է Հայաստանում ԼԳԲՏ, մասնավորապես՝ տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը:




Նորան ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել է, որ ժամկետային զինծառայություն չի անցնելու: Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:

Նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով տեսանյութին՝ ֆեսբուքյան իր էջում գրել էր. «Այս գաղափարը վաղուց էր ինձ մոտ առաջացել՝ դեռ Արցախում աշխատանքիս տարիներին։ Այսօր եմ հրապարակավ ներկայացնում, քանի որ հարցը հասկանալիորեն արդիականություն է ձեռք բերել՝ հայտնի տեսանյութի հրապարակումից հետո։

Առաջարկում եմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ամրագրել ՀՀ Զինված ուժերի կամ Արցախի Պաշտպանության բանակի համազգեստը զինծառայող չհանդիսացող ու երբևէ չհանդիսացած անձի կողմից կրելու արգելք՝ համապատասխան վարչական տույժով։ Քննարկելի է նաև քրեական օրենսգրքով՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանք ամրագրելու տարբերակը։


Արցախում աշխատելիս բազմիցս եմ այցելել զորամասեր ու դիրքեր՝ պայմանավորված աշխատանքային գործառույթներով։ Բայց այդ ընթացքում ու առհասարակ ինձ իրավունք չեմ վերապահել Զինվորական համազգեստ կրել, թեև անվտանգության նկատառումներով՝ դա ոչ միայն ցանկալի էր, այլև որոշ դիրքերում երևի անհրաժեշտ։ Կանաչ գույնի շալվար ու բաճկոն էի ձեռք բերել՝ դրանով էի դիրքեր բարձրանում։ Հիմա էլ սրբորեն պահում եմ այդ շորերս՝ որպես ԻՄ իրավունքի «համազգեստ»։

ՈւՐԻՇԻ իրավունքի համազգեստ կրելը պետք է ոչ միայն հակաբարոյական, այլև հակաիրավական համարվի։
Տեսանյութից կադրում՝ ՊԲ բավական «բարդ» դիրքերից մեկում Ապրիլյան պատերազմի վարաբերյալ փաստահավաքություն իրականացնելիս։ Դեռ կանաչ հագուստս ձեռք չէի բերել»:

A video of a young man in military uniform and high-heeled shoes dancing was widely circulated on the Internet yesterday. The video was posted on TikTok. It quickly spread on Facebook and became a source of discussion and criticism.

The person dancing in the video is registered on Facebook under the name Nora Petrosyan. He mentioned in his page description that he is a make-up artist. Examining the page, it can be assumed that Nora Petrosyan cooperates with the “Right to Rights” NGO.


He posted a statement on his Facebook page about the free make-up course organized at the NGO. In addition, while studying the official website of the NGO, we found a photo with Nora Petrosyan, where she was with several people, including the president of the organization Lilit Martirosyan (Lilit became more famous after her sensational speech in the National Assembly).

It should be noted that the main goal of the “Right to Right” NGO is to protect the rights of LGBT people, particularly transgender people, in Armenia.

Earlier, Nora told the media that she would not serve in the army. After being informed about his sexual orientation at the military commissariat, he was sent to a psychiatric hospital.

Former Ombudsman Ruben Melikyan, referring to the video, wrote on his Facebook page. “This idea came to me a long time ago, during my work in Artsakh. I am presenting it publicly today, as the issue has obviously become relevant after the publication of the famous video.
I propose to enshrine in the Code of Administrative Offenses the prohibition of wearing the uniform of the RA Armed Forces or the Artsakh Defense Army by a person who is not

a soldier and has never been a soldier, with a corresponding administrative penalty. It is also debatable, according to the Criminal Code, the option of fixing a crime of minor gravity.
While working in Artsakh, I have visited military units and positions many times due to my job functions. But during that time and in general, I did not reserPOSTED UNDER
NEWS

Сообщение Ամուր նստեք տեղներդ նոր դիտեք ՍԱ. ՇՈԿ!!! զինվորական հագուստով ու բարձրակրունկ կոշիկներով պարող տրանսգենդերը պարզվում է… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->