>

Նադեժդա Սարգսյանի ֆեյսբուքյան էջը բաց դուռ է հիշեցնում։ Մտնում, հուզիչ բառեր են գրում, հուշեր պատմում, համատեղ նկարներ տեղադրում ու ․․․ վերջում՝ Նադյուշս, Նադյաս, Նադյա ջան․․․

Նրան մտերիմներն են, սաները, արվեստին մոտ կանգնած մարդիկ, ճանաչողները։




Քոչարյանի զոհերը





Յուրօրինակ մի աստղաբույլ է հավաքվել․ յուրաքանչյուր խոսքի մեջ սրտի բաբախյուն է լսվում։ Անկեղծ ու հուզիչ։ Ակամայից հիշում եմ Համո Սահյանի բառերը․

  • Որ ժամին ձեր սիրտը կուզի, Իմ դուռը բաց է։
  • Մի նայեք, որ պատուհանիս Լույսը հանգած է։
  • Քուն ու արթուն մի հարցրեք, Ներս եկեք, տուն է։
  • Մինչև անգամ հույսն էլ քնի, Հոգսը արթուն է։

Փորձում եմ գտնել նրա վերջին գրառումը։ Լատինատառ է գրել, երևի հեռախոսով․


Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների և աղոթքների համար։ Ես ավելի ուժեղ եմ ձեզանով․․․



SHNORHAKAL EM BOLORIC BAREMAXTANQNERI EV AGHOTQNERI HAMAR. ES AVELI UZHEX EM DZEZANOV

Այո, մարդը միայն սիրով է ուժեղ։

Հասմիկ Բաբաջանյան — Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->