>

Այս կոտլետները պատրաստելու համար  շատ ժամանակ և խոհարարական առանձնահատուկ հմտություն չի պահանջվում: Դրանք պատրաստվում են հեշտ և արագ: Ի դեպ, այս կոտլետերը կարելի է պատրաստել ինչպես հավի կծքամսից, այնպես էլ  խոզի մսից:

Բաղադրիչներ`  500 գ հավի կրծքամիս, 250-300 գ  սունկ, 100 գ պինդ տեսակի պանիր, 1 գլուխ սոխ, Աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի: Ինչպես նաև` 2-3 կարտոֆիլ, 1 ձու, Ալյուր, Բուսայուղ տապակելու համար




Քոչարյանի զոհերը

Պատրաստման եղանակը` Սոխը մաքրել, կտրատել կիսաշրջանաձև, տակապել  քիչ քանակությամբ բուսայուղի մեջ: Սունկը կտրատել մանր խորանարդիկների տեսքով  ավելացնել սոխի վրա, և տապակել:




Կանաչին մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով:  Այս ամենը ավելացնել  տապակված սոխի և սնկի վրա, լավ խառնել: Համեմել աղով, պղպեղով: Հավի կրծքամիսը բաժանել  4 միանման մասերի, թեթևակի թակել: Թակված  կտորի վրա լցնել միջուկը, փաթաթել նրան տալով կոտլետի տեսք:


Առանձին ամանի մեջ քերել կարտոֆիլը: Առանձին ամանի մեջ հարել ձուն: Առանձին ամանի մեջ լցնել ալյուրը: Կոտլետները թավալել  ալյուրի մեջ, այնուհետև թաթախել ձվի մեջ, որից հետո պատել քերած կարտոֆիլով:


Թավայի մեջ տաքացնել բուսայուղը և կոտլետները տապակել մինչև ոսկեգույն կեղև առաջանա: Այնուհետև կոտլետները տեղափոխել  ջեռոցի տապակի վրա, ծածկել փայլաթիթեղով, որպեսզի շատ չչորանա կեղևը, և եփել ևս 20-30 րոպե  180 աստիճանում: Մատուցել  ըստ ցանկության որևէ խավարտի  կամ աղցանի հետ միասին:

ԱՂԲՅՈՒՐ

Сообщение Վերջերս համտեսեցի հիանալի գոմելյան կոտլետները, կիսվում եմ բաղադրատոմսով, պատրաստեք և վայելեք, շատ համեղ են ստացվում և շատ հեշտ են պատրաստվում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->