ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «Հրապարակ» — ingablog

ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս նրան կձերբակալեն յուրացման կասկածանքով։


Արա Վարդանյանը 2009 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է, իսկ հիմնադրամում իր աշխատանքը սկսել է 2004 թվականից` առաջին երկու տարիները որպես հիմնադրամի արտաքին հարաբերություների բաժնի ղեկավար, այնուհետև` որպես փոխտնօրեն։

Սա այն հիմնադրամն է, որը համայն հայության դրամական նվիրատվությունների, ամենամյա հեռուստամարաթոնների միջոցով հավաքված գումարներով բարեգործական ծրագրեր է իրականացնում։


Ի դեպ, հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin