>

«Հրապարակ»-ը գրում է.

«Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում և Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։




Քոչարյանի զոհերը

Նրա առաջին թեստը, որը վերցվել է մոտ մեկ ամիս առաջ, դրական է եղել, այժմ նա արդեն սիմպտոմներ չունի, և սպասում են, որ թեստը բացասական կլինի։




«Սրանից մոտ 20 օր առաջ մասնակցել է Հրազդանում հարսանիքի, որը վարակի օջախներից մեկն է եղել, սակայն իր մոտ ամեն ինչ արդեն նորմալ է»,- ասաց իշխանական աղբյուրը:

Ի՞նքն է վիրուսը տարածել։ «Ոչ-ոչ, ի՞նչ եք ասում. հարսանիքին մասնակցել է 300 մարդ, Մարմարիկ գյուղում է եղել, ինքը հրավիրված է եղել»:


Ի՞նքն է հարսանիքի խոհարարը եղել։ «Ոչ, արդեն ասացի` եղել է հրավիրյալների թվում, դեպքից հետո Մարմարիկ գյուղում բոլորին տնային մեկուսացում են տվել»:

300 հոգանոց հարսանիք է եղել, իշխանությունների, պարետատան վրա խաբար չի՞ եղել։ «Դա եղել է շատ վաղուց` մարտի 20-ի մերձակայքում` Մարմարիկ գյուղում, դե, ո՞նց կարող էին իմանալ»:


Երեկ ողջ օրը մենք զանգահարում էինք առողջապահության նախարարի, վարչապետի մամուլի ծառայություններին` ճշտումներ կատարելու համար, նրանք չպատասխանեցին զանգերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Сообщение Կառավարական ամառանոցի, այդ թվում՝ վարչապետի տան խոհարարը կորոնավիրուսով վարակված է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->